Բաժիններ՝

COVID-19. Աշխարհում ապաքինվել է 1 միլիոնից ավելի մարդ. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 3 միլիոն 220 հազար 969: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 228 հազարը: Ապաքինվել է 1 միլիոնից ավելի մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 1 մլն 064 հազար 572 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 61 հազար 669 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 236 հազար 899 է: Մահացության ցուցանիշը կազմում է 24 հազար 275:

Իտալիան վարակվածների թվով երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 203 հազար 591 է: Վարակից մահացել է 27 հազար 682 մարդ։ Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով հաջորդը Ֆրանսիան է. եվրոպական այդ երկրում գրանցվել է 166 հազար 420 հաստատված դեպք, մահացել է 24 հազար 087 մարդ: Շրջանցելով Գերմանիային՝ վարակվածության ցուցանիշով հաջորդ տեղում Մեծ Բրիտանիան է, որտեղ կա 165 հազար 221 հաստատված դեպք: Վարակի հետևանքով մահացել է 26 հազար 097 մարդ:

Մեծ Բրիտանիային հաջորդում է Գերմանիան, որտեղ 161 հազար 539 հաստատված դեպք կա, մահացել է 6 հազար 467 մարդ: Թուրքիայում վարակակիրների թիվը հասել է 117 հազար 589-ի, մահացածներինը՝ 3 հազար 081-ի: Իրանին շրջանցած Ռուսաստանում վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 99 հազար 399: Երկրում մահացության ցուցանիշը կազմում է 972:

Ռուսաստանին հաջորդում է Իրանը, որտեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 93 հազար 657: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 5 հազար 957 մարդ: Չինաստանն առանձնանում է 82 հազար 862 ընդհանուր, 4 նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 4 հազար 633 մարդ։ Վերջին մեկ օրում մահ չի գրանցվել: Բրազիլիայում հաստատված դեպքերի թիվը 79 հազար 685 է, Կանադայում՝ 51 հազար 597, Բելգիայում 47 հազար 859 է, Նիդերլանդներում 38 հազար 802 է: Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 517 դեպք կա, մահացածների թիվը կազմում է 6:

Արաբական երկրներից Կատարը վարակվածների թվով շրջանցեց ԱՄԷ-ին: Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 12 հազար 564, մահերինը՝ 10-ը: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 11 հազար 929 է, մահացածներինը՝ 98:

Եգիպտոսում 5 հազար 268 հաստատված դեպք կա, մահացել է 380 մարդ: Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 3 հազար 740-ի, մահացածներինը՝ 24-ի: Իրաքում գրանցվել է 2003 վարակվածության, 92 մահվան դեպքով: Լիբանանում կա 721 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 24: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 43-ի: Մահացել է 3 մարդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 210-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս