Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 7990-ով
Ռուսաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակվածության 7 հազար 99 նոր դեպք է գրանցվել՝ ընդհանուրը դառնալով 106 հազար 498:
ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալների համաձայն, ընդհանուր առմամբ ապաքինվել է 11 հազար 619 մարդ, մահացել`1073:
«Ռուսաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 106 հազար 498 է (+7.1 տոկոս): Վարակի դեպքեր գրանցվել են 85 ռեգիոններում: Վերջին մեկ օրում բուժհաստատություններից դուրս է գրվել 1333 մարդ: Ապաքինվածների ընդհանուր թիվը կազմում է 11 հազար 619: Մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 101-ով՝ կազմելով 1073»,-ասված է օպերատիվ շտաբի հաղորդագրության մեջ: Նշվում է, որ նոր դեպքերից 2 հազար 829-ը ախտանշաններ չեն ունեցել: