
Ժամանակավոր դադարեցվել է Կոտայքի մարզի մի շարք գյուղերի գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 30-ին ժամը 11.00-ից մինչև ժամը 15.00-ն դադարեցվել է Կոտայքի մարզի Ձորակ, Մեղրաձոր, Արտավազ և Փյունիկ գյուղերի գազասպառողների գազամատակարարումը: