![](/banners/BeFunky-design.jpg)
Ցուկերբերգը մտահոգված է սահմանափակումները հապճեպ հանելու առնչությամբ
![](https://168.am/wp-content/uploads/2020/04/1013884.jpg)
«Facebook»-ի գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը նախազգուշացրել է ԱՄՆ-ում մտցված սահմանափակումները հապճեպ հանելու վտանգների մասին:
«ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ Ցուկերբերգն իր մտահոգությունն է հայտնել երկրում սահմանափակումները հանելու գործընթացի վերաբերյալ:
«Թեպետ ներկա սահմանափակումների պայմաններում ինքնամեկուսացման ռեժիմը հանգեցրել է վնասների, ամեն դեպքում ես մտահոգված եմ, որ որոշ տեղեր բացումը շատ ավելի արագ է կատարվում, քան վարակի տարածվածության մակարդակի իջեցումը: Դա երաշխավորում է նոր բռնկումներ, ինչպես նաև կվատթարացնի տնտեսական, առողջապահական վիճակը»,-ասել է նա: