Բաժիններ՝

Երկրորդ ինքնաթիռը Հայաստան է տեղափոխել բժշկական պարագաներ, սարքավորումներ

Ապրիլի 15-ին հատուկ չվերթով Չինաստանից Հայաստան է տեղափոխվել կորոնավիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ բժշկական պարագաների և սարքավորումների հերթական խմբաքանակը:

Խմբաքանակը ձեռք է բերվել Էդուարդո Էռնեկյանի ընկերությունների`

• «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ի,
• «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի,
• «Կարաս Վայնս»-ի,
• և այլ դոնորների կողմից տրամադրված ֆինանսական միջոցներով:

Հայաստան են բերվել.

  • ավելի քան 87 000 պաշտպանիչ բժշկական հագուստ,
  • 24 000 բժշկական դիմակ,
  • 20 000 KN95 պաշտպանիչ դիմակ,
  • 101 հեռահար ջերմաչափ,
  • բժշկական գործիքներ,
  • բիոքիմիական հումք կորոնավիրուսի աշխտորոշման թեստեր պատրաստելու համար:

Ինքնաթիռով փոխադրվել են նաև ՀՀ պետական միջոցների հաշվին ձեռք բերված, ինչպես նաև չինացի բարերարների նվիրաբերած բժշկական պարագաներ և սարքավորումներ:

Մանրամասները տեսանյութում՝

https://www.facebook.com/tigran.avinyan/videos/2124789551000693/?t=0

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս