Բաժիններ՝

«Բարսելոնան» չի վերադարձնի Նեյմարին

«Բարսելոնան» հրաժարվել է Նեյմարին ՊՍԺ-ից վերադարձնելու ծրագրերից:

COVID-19-ի համաճարակի պատճառով առաջացած ճգնաժամի պատճառով ակումբը չունի բավարար միջոցներ ամռան բոլոր պլաններն իրականացնելու համար: Կատալոնացիները որոշել են, որ բրազիլացի հարձակվողի վերադարձն ամենաթանկ ծրագիրն է, ինչից ակումբը պատրաստվում է հրաժարվել:

Ըստ Cat Radio-ի՝ ակումբը մտադիր է «Ինտերից» հրավիրել Լաուտարո Մարտինեսին և ներդրումներ կատարել թիմի ավագ Լիոնել Մեսսիի հետ պայմանագիրը երկարաձգելու համար:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս