Բաժիններ՝

Վարդենիսում վարակակիրն, ըստ տեղեկությունների, բժշկուհի է ու շփման լայն շրջանակ ունի

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը առավոտյան ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր, որ մարզում գրանցվել է կորոնավիրուսի վարակման առաջին դեպքը, սակայն այլ մանրամասներ չէր ներկայացրել։

Ճշտելու համար, թե վիրուսն ինչպես է հայտնվել մարզում՝ հաշվի առնելով փաստը, որ բազմիցս նշվել էր, թե մարզում վիրուսակիրներ չկան, 168.am-ը փորձեց զրուցել մարզպետ Գ. Սանոսյանի հետ, սակայն մեր հեռախոսազանգերը մնացին անպատասխան:

Այդուհանդերձ, 168.am-ին տեղեկություններով, վարակակիրը Վարդենիս քաղաքի պոլիկլինիկայի բժշկուհիներից է, ու ինքն անգամ չգիտի, թե ինչպես է վարակվել, քանի որ մարզից դուրս չի եկել:

Ըստ մեր աղբյուրի՝ վիրուսակրի շփման շրջանակը մեծ է եղել եւ նրա վարակակիր լինելու հանգամանքն անհանգստացրել է նաեւ պոլիկլինիկայի գլխավոր բժշկուհուն:

Գնել Սանոսյանի հետ կապ հաստատելուց հետո 168.am-ը կներկայացնի նաև նրա մեկնաբանությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս