Բաժիններ՝

Ստեփանակերտում ախտահանվել են հիմնարկ-ձեռնարկությունների մուտքերը, մայթերը և շենք-շինությունների արտաքին հիմնապատերը

Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարակական ուժերի վարչության հրշեջ-փրկարարական մասի ստորաբաժանումները վաղ առավոտյան Ստեփանակերտում իրականացրել են ախտահանման աշխատանքներ, որոնց արդյունքում մայրաքաղաքում ախտահանվել են հիմնարկ-ձեռնարկությունների մուտքերը, մայթերը և շենք-շինությունների արտաքին հիմնապատերը: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:

2020թ. մարտի 17-ի ԱՀ առողջապահության նախարարության, ԱՀ ոստիկանության և ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության միջև կնքված համատեղ հրամանի համաձայն՝ կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումների շրջանակներում ԱԻՊԾ ստորաբաժանումները շարունակում են հրշեջ-մեքենաների և տեխնիկական այլ միջոցների ներգրավմամբ հանրապետության տարածքում իրականացնել ախտահանման աշխատանքեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930