
Քաղաքացին չի ենթարկվել ոստիկանության ծառայողի օրինական պահանջներին

Ապրիլի 5-ին ԱՀ ոստիկանության ՃՈ ծառայողը զեկուցագիր է ներկայացրել ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին առ այն, որ ապրիլի 4-ին ժամը 22:00-ի սահմաններում Ասկերան քաղաքում ծառայություն իրականացնելիս կանգնեցրել է Ասկերան քաղաքի բնակիչ, 1989թ. ծնված Հ. Ա.-ի վարած «Նիսսան պադֆանդեր» մակնիշի ավտոմեքենան, սակայն վերջինս չի ենթարկվել ոստիկանության ծառայողի օրինական պահանջներին և սթափությունը ստուգելու նպատակով ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին բերելու ժամանակ, անցենզուր բառերով հայհոյել և քաշքշել է ոստիկանության ծառայողին։
Հ.Ա.-ի անսթափության աստիճանը կազմել է 0,60մգ/լ:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը:
ԱՀ ոստիկանություն