Կորոնավիրուսի համաճարակը կարող է հանգեցնել զանգվածային ճարպակալման. գիտնականներ
Սննդաբանները կարծում են, որ կորոնավիրուսային համաճարակը կարող է առաջացնել զանգվածային ճարպակալում: Դա պայմանավորված է նստակյաց ապրելակերպով և ոչ առողջ սննդի չկառավարվող չափաբաժիններով, գրում է Daily Mail-ը:
Բրիտանացի սննդաբան Ջենիֆեր Օբերտը նշել է, որ այժմ կարանտինում գտնվող մարդիկ 400 կալորիա պակաս են այրում, քան սովորական կենսակերպի ժամանակ: Միևնույն ժամանակ, մեծամասնությունը սթրեսային իրավիճակում է, ինչը «ստիպում է» ուտել անառողջ սնունդ:
Սննդի բրիտանական ֆոնդի մասնագետները վստահ են, որ նույն քաշը պահպանելը չափազանց դժվար կլինի:
«Դա (ճարպակալումը) սպառնում է բոլորիս, նույնիսկ եթե փորձենք սպորտով զբաղվել կարանտինում»,- ասել է ֆրանսիացի մարզիչ և սննդաբան Ջուլիան Մերսյեն:
Փորձագետների կարծիքով՝ ավելորդ քաշը սպառնում է նաև երեխաներին: Ընկերների հետ զբոսնելու և զվարճանալու փոխարեն ծնողներն իրենց երեխաներին առաջարկում են քաղցրեղեն կամ այլ անառողջ սնունդ:
Լրացուցիչ կիլոգրամներից, անյումենայնիվ, պետք է փորձել խուսափել: Դա անելու համար փորձագետները խորհուրդ են տալիս հավատարիմ մնալ ամենօրյա ռեժիմին, հավասարակշռված ուտել, նախապատվությունը տալ որակյալ մթերքներին և պարբերաբար զբաղվել սպորտով, որքան դա հնարավոր է անել տանը: