Բերման ենթարկվածներից մեկը հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից
Ապրիլի 2-ին հաղորդվել էր Հալաբյան փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, երկու տղամարդու ոստիկանության Մաշտոցի բաժին բերման ենթարկելու մասին: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նրանցից 35-ամյա Արթուր Ա.-ն 2016 թ. հունվարի 20-ից հետախուզվում էր ՌԴ Կրասնոդարի ՆԳՆ կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 111-րդ հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 3-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Բերման ենթարկվածները ներկայացվել են նախաքննական մարմնին: