ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն և առաջին տիկին Մելանյա Թրամփը մարտի 4-ին անձամբ են հանձնել Պետդեպարտամենտի Կանանց խիզախության 2020 թվականի մրցանակը:
Բժիշկները նոր կորոնավիրուսով վարակման առաջին երեք դեպքն են հայտնաբերել ֆրանսիական Կորսիկա կղզում:
Կրեմլում սկսվել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Թուրքիայի նրա պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունները, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
«Տղաներ և աղջիկներ, դեմն առեք, հետո վատա լինելու». Էդմոն Մարուքյան
«Ես գլուխս բարձր եմ ապրում, քանի որ ամբողջ կյանքում որևէ մեկից որևէ բան չեմ գողացել, չեմ կեղծել, տերեր չեմ փնտրել, անօրինական բան չեմ արել, հետևաբար՝ իմ կենսագրության մեջ չկա որևէ փուլ, որի համար ես կարող եմ ամաչել: Երեկ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներից մեկն ինձ սոցիալական ցանցերում, իսկ Էդմոն Մարուքյանը՝ ԱԺ նիստերի դահլիճում, մեղադրել են հանրապետական լինելու մեջ՝ հիմնավորելով, որ, երբ ՀՀԿ-ական էի, կարող էի կոռուպցիայի մասին հարցերը բարձրաձայնել»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով ԱԺ ամբիոնից իր ելույթին, որն ուղղված էր Էդմոն Մարուքյանին:
Մարտի 5-ի ցերեկը, 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը հրավիրված ասուլիսին պնդեց՝ Մասիս Մայիլյանի և Սամվել Բաբայանի մուտքը ՌԴ արգելված է, և նշեց, որ համապատասխան տեղեկության տարածմանն անմիջապես չի հետևել նրանց արձագանքը, իսկ օրեր անց նրանց գրասենյակները, մեծ հաշվով, չեն հերքել դաշտ նետված այս ինֆորմացիան: Մասնավորապես, Սամվել Բաբայանի գրասենյակի հայտարարության մեջ ակնարկվում էր, թե որոշ լրատվամիջոցներ և նրանց տերերը փորձում են ավելի քան երկու տասնամյակ հանրությանը սնել ստահոդ տեղեկություններով՝ նպատակ ունենալով ցանկացած գնով կանխել Սամվել Բաբայանի վերադարձը:
Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է վեցի:
Ոստիկանական ուժերի կենտրոնացում՝ Արամ Վարդանյանի տան մոտ. ՈԻՂԻՂ
Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մարտի 5-ին գերազանցել է 3,5 հազարը, մահացել է 107 մարդ:
«Որդուս 20 հոգով քցեցին գետնին, տշելով տարան, մտցրեցին մեքենան». քաղաքացի Հովհաննես Գրիգորյան
Արցախում կորոնավիրուսի դեպքի հաստատման մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:
«Ես Գևորգ Պապոյանին պատասխանելու որևէ բան չունեմ, քանի որ մեր քաղաքական կալիբրները շատ տարբեր է, ԱԺ ամբիոնից անընդհատ, հա Էդմոն Մարուքյան ասելով՝ այդ մարդիկ փորձ են անում դառնալ հայտնի: Եթե դա հայտնի դառնալու ճանապարհ է, պրոբլեմ չկա, թող դառնան: Ես շարունակում եմ պնդել, որ այն ատելության մթնոլորտը, որն այսօրվա իշխանությունը ձևավորել է և ամենօրյա ռեժիմով սնուցում է, ընդ որում՝ ասում է, թե մենք չենք անում, եսիմ ով է անում, ամբողջն իրենք են անում և դրա համար պատասխան են տալու»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Էդմոն Մարուքյանը:
«Արամ Վարդանյանի տանն իրականացվել է խուզարկություն՝ վնաս պատճառելու, ամեն ինչ կոտրելու նպատակով». Լուսինե Սահակյան
ՀՀ Արարատի մարզի Ավշար համայնքի ավագանին բաց նամակով դիմել Արարատի մարզպետին՝ պատասխանելով վերջինիս՝ 02.03.2020 թ. արված մի շարք, նամակի հեղինակների որակմամբ, անպատասխանատու, օրենքի պահանջներից չբխող և Ավշար համայնքի ավագանու հեղինակությունն արատավորող հայտարարություններին:
Կոտրված ջահեր, ջարդված ապակիներ. ի՞նչ է կատարվել գիշերն Արամ Վարդանյանի տանը. տեսանյութ
Աբովյան համայնքի ղեկավար Վահագն Գևորգյանը որպես մեղադրյալ ներգրավվել է Քրեական օրենսգրքի 315.2 հոդվածով (պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, ինչպես նաև շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելը) նախատեսված առերևույթ հանցավոր արարքները կատարելու համար:
Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ շեյխ Խալիֆա բեն Զայեդ ալ Նահայանի ցուցումով Աբու Դաբիի գահաժառանգ արքայազն, ԱՄԷ-ի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի տեղակալ շեյխ Մուհամեդ բեն Զայեդ ալ Նահայանը կարգադրել է Չինաստանի Հուբեյի նահանգից՝ COVID-19 կորոնավիրուսի տարածման էպիկենտրոնից, եղբայրական ու բարեկամ մի շարք երկրների քաղաքացիներին տարհանել Աբու Դաբիի «Հումանիտար քաղաք»։
«Իրականացվում է կոնկրետ հանցագործների ակնհայտ հովանավորչություն». Լուսինե Սահակյան
Ազգային ժողովն այսօր 85 կողմ, 35 դեմ և 1 ձեռնպահ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերը:
«Ոստիկանները զբաղված են վիդեոներ նկարելով, որոնք վարչապետը հրապարակում է իր ֆեյսբուքյան էջին». Լուսինե Սահակյան
ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանն ԱԺ ամբիոնից բռնության կոչերն ու քարոզը քրեականացնող նախագծի քննարկմանն իր ելույթում, շեղվելով քննարկվող հարցից, իր ելույթը նվիրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի՝ ավելի վաղ իրեն ուղղված մի մտքի:
«Արամ Վարդանյանի 5 տարեկան թոռը մոր գրկին դողում էր, ոստիկանները, զենքները ձեռքներին, գոռգոռում էին…». Երվանդ Վարոսյան
Մարտի 4-ին, ժամը 18:59-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Եսայան փողոցի տներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին:
Առնվազն 21 մարդ է տուժել այն բանից հետո, երբ Ստրասբուրգ-Փարիզ գնացքը դուրս է ընկել ռելսերից:
«Հատուկ նշանակության ջոկատը երկու դուռ է փորձել ջարդել, չի կարողացել, բա եթե պետք լինի ահաբեկիչների վնասազերծել, ի՞նչ են անելու».Երվանդ Վարոսյան
«Ոստիկանների հեռանալուց հետո տանից բացակայել է Արամ Վարդանյանի ոսկե շղթան և օգտագործած օծանելիքը». Լուսինե Սահակյան
Արամ Վարդանյանի որդուն և տանը եղած բոլոր տղամարդկանց բերման են ենթարկել. փաստաբան Լուսինե Սահակյան
Մեքսիկայի Քաղաքացիական պատշպանության ազգային ծառայությունը հայտնել է Պուեբլայի նահանգում մարտի լույս 5-ի գիշերը տեղի ունեցած երկաթուղային վթարի մասին, որի հետեւանքով ռելսերից դուրս է ընկել երկու վագուն՝ թունավոր նյութերով, շրջանում տարահանում է հայտարարված։
Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու, Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանն ու «Արդարություն» կուսակցության ներկայացուցիչները մարտի 4-ին Ասկերանի շրջանում էին։ Նրանք հանդիպումներ ունեցան Խնածախ, Այգեստան, Խնձրիստան, Խաչեն, Նորագույղ և Խնապատ գյուղերում։