Փետրվարի 14-ին, ժամը 17:21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Զաքյան փողոցի թիվ 2 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) Միջազգային օլիմպիական կոմիտեին (ՄՕԿ) հայտնել է, որ ոչ մի կարգի հիմքեր չկան կորոնավիրուսի պատճառով 2020 թվականի Օլիմպիական խաղերը չեղյալ հայտարարելու կամ հետաձգելու համար:
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները բաժին բերման են ենթարկում Երևանի բնակիչ, 21-ամյա մի երիտասարդի։
«Երբ նմանատիպ բանաձևեր են ընդունվում խորհրդարաններում, դրանք չեն կարող լինել պատահական, այսինքն՝ դրանք չենք կարող դիտարկել ավելի լայն քաղաքական զարգացումներից անկախ, որովհետև, վերջիվերջո, խորհրդարանը ևս ունի իր քաղաքական դիրքորոշումը և քաղաքականության մեջ իր դերակատարությունը, պարտականությունները»,- այս մասին «168 Ժամի» հետ զրույցում ասել է թուրքագետ, սիրիահայ լրագրող Սարգիս Գասարճեանը՝ անդրադառնալով փետրվարի 13-ին Սիրիայի խորհրդարանում ընդունված Ցեղասպանության ճանաչման բանաձևին:
Ճապոնիայի նախարարների կաբինետը՝ վարչապետ Սինձո Աբեի գլխավորությամբ, փետրվարի 14-ին հավանություն է տվել պահուստային ֆոնդից միջոցների օգտագործմանն այն միջոցառումները ֆինանսավորելու համար, որոնք ուղղված են նոր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարին:
Տեսանկարահանումն արել է ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողներից մեկը։ Բենզասղոցով ծառ հատողը Ալավերդի քաղաքի 27-ամյա բնակիչ է։
Դերասաններ Մարգո Ռոբին եւ Քրիստիան Բեյլը նկարահանվելու են ամերիկացի ռեժիսոր Դեւիդ Օուեն Ռասելի ֆիլմում:
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Ամերիկացի երգչուհի եւ դերասանուհի Մենդի Մուրը YouTube-ում հրապարակել է Fifteen երգի հոլովակը։ Կիթառների, թմբուկների եւ ջութակի նվագակցությամբ Ադամ Շենքմանի «Շտապիր սիրել» (2002 թ.) մելոդրամայի աստղը խորհրդածում է իր վաղ երաժշտական կարիերայի մասին, որը նա սկսել է 15 տարեկան հասակում (այստեղից էլ երգի անվանումը): «Նոր երաժշտությունն ստեղծելիս ես խորը կապվածություն զգացի այդ «երիտասարդ աղջկա» (նկատի ունեմ […]
Royal Bank of Scotland Group Plc-ը (RBS) 2020 թվականին կվերանվանվի NatWest Group Plc:
Ամերիկացի երգչուհի Բիլլի Այլիշի այն երգի տեսահոլովակը, որը պետք է դառնա Ջեյմս Բոնդի մասին «Մեռնելու ժամանակը չէ» նոր 25-րդ ֆիլմի գլխավոր թեման, ութ ժամվա ընթացքում դիտել է ավելի քան երեք միլիոն մարդ:
Xiaomi չինական ընկերությունը ներկայացրել է 108-մեգապիկսելանոց խցիկով Mi 10 եւ Mi 10 Pro նոր սմարթֆոնները:
Թաթարական Ազու. մսային կերակուրների սիրահարները կգնահատեն:
Անգլիայի Բրիսթոլ քաղաքում հայտնվել է բրիտանացի նկարիչ Բենքսիի գրաֆիտին՝ նվիրված Սուրբ Վալենտինի օրվան: Փետրվարի 14-ին գործի լուսանկարը փողոցային նկարիչը զետեղել է Instagram-ի իր էջում։
Սահմանադրական փոփոխությունների, գալիք հանրաքվեի և ներքաղաքական հարցերի շուրջ զրուցել ենք «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի փորձագետ Դավիթ Մաթևոսյանի հետ։
Nivea կոսմետիկ ապրանքանիշը ներկայացրել է ծերացող մաշկի համար նախատեսված իր նոր՝ Nivea Cellular շարքը:
Երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը կթողարկի կոշիկների իր հավաքածուն, որը կկոչվի JLO JENNIFER LOPEZ:
Նոր հետազոտությունը ենթադրում է, որ նոր կորոնավիրուսը, որն այժմ պաշտոնապես կոչվում է COVID-19, նման է իր ընտանիքի մյուս վիրուսներին, այն կարող է առարկաների վրա ակտիվ մնալ մեկ շաբաթվա ընթացքում կամ նույնիսկ ավելի երկար:
168.am-ի տեղեկություններով` հրաժարականի դիմում է ներկայացրել Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը։
Կեղծիքը որպես իրականություն ներկայացնելու մարտավարությունը չի կարող անվերջ գործել։ Հասարակությունը մի օր հոգնում է կեղծիքից ու ցանկանում է վերադառնալ իրականություն։ Ե՞րբ դա տեղի կունենա՝ այս պահին դժվար է ասել։ Բայց ակնհայտ է, որ հասարակությունը կարող է կեղծիքի մեջ ապրել մի որոշ ժամանակ, գուցե մի փոքր ավելի, բայց ոչ հարատև։ Ճշմարտությունը մի օր, ի վերջո, հաղթելու է կեղծիքին, և մարդիկ վերադառնալու են իրականություն։
Փետրվարի 14-ին, ժամը 19:00-ի սահմանում 23-ամյա պայմանագրային զինծառայողի մահացու հրազենային վիրավորում ստանալու դեպքի հանգամանքները պարզելու նպատակով քննչական խումբը դեպքի վայրում է։ Կատարվում են համապատասխան քննչական գործողութուններ։
Ամուսինները, նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, մարդկանց շահագործման վիճակի մեջ դնելու, պահելու և շահագործելու միասնական դիտավորությամբ, Երևանի Կենտրոն վարչական շրջանի տարբեր տարածքներում մուրացկանությամբ զբաղվող երեք անձի, որոնցից մեկը հոգեկան խանգարման հետևանքով զրկված է իր արարքի բնույթն ու նշանակությունը մասամբ գիտակցելու և դա ղեկավարելու հնարավորությունից, հայտնել են, որ նշված տարածքներն իրենցն են, իրենք են հսկում դրանք և մուրացկանությունը շարունակելու դեպքում՝ նշված անձինք պետք է իրենց օրական գումար տան:
Միացյալ Նահանգների Ջոնսոն օկրուգի (Կանզասի նահանգ) միայնակ բնակիչը խոստացել է 25 հազար դոլար վճարել ցանկացած մեկին, որը հանդիպում կկազմակերպի իր երազանքներիի կնոջ հետ:
Samsung հարավկորեական կորպորացիայի տնօրենների խորհրդի նախագահ Լի Սան Հունը պաշտոնաթող է եղել արհմիությունների գործեունեությանը խոչընդոտելու գործով վերջերս բանտարկության դատապարտվելու ֆոնին:
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան էջում գրել է:
Hetq.am-ի խմբագիր Էդիկ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Բրազիլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ռիվալդոն կիսվել է իր մտքերով «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի ապագայի վերաբերյալ:
Մշակույթի նախարարության հերն անիծեցին, ասացին՝ պետք չի, էսօր Մշակույթի նախարարությունը պետք չի, վաղն էլ մշակույթը պետք չի լինելու. մենք կամաց-կամաց գնում ենք դրան: Նախկինում էլ, հիմա էլ մեր պետության պրոբլեմն այն է, որ այդ 70 տոկոսից ոչ ոք իր տեղում չէ. այսօր մենք չունենք մասնագետներ, այսօր ցանկացած ասպարեզում չունենք լիդեր:
Ազգային անվտանգության ծառայությանը մամուլի կենտրոնը պարզաբանում է տարածել, որում ասվում է, որ ԵՊՀ դասախոսի կողմից կաշառք վերցնելու մասին այսօր ավելի վաղ տարածած հաղորդագրությունում որևէ խոսք չի եղել այն մասին, որ տվյալ դասախոսը ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դասախոս է։
«Գազպրոմը» 2019 թվականին Թուրքիային գազի մատակարարումները նվազեցրել է 35 տոկոսով՝ մինչեւ 15,510 միլիարդ խորանարդ մետր՝ մեկ տարի առաջվա 23,964 միլիարդ խորնարդ մետրի դիմաց, ինչը հետեւում է Ռուսաստանի գազի հոլդինգի հաշվետվությունից։