
Մոնիկա Բելուչին դարձել է Nivea կոսմետիկ բրենդի դեմքը

Nivea կոսմետիկ ապրանքանիշը ներկայացրել է ծերացող մաշկի համար նախատեսված իր նոր՝ Nivea Cellular շարքը: Կոսմետիկ նոր շարքի դեմքն է դարձել հայտնի դերասանուհի Մոնիկա Բելուչին: Նոր գովազդային արշավի գաղափարն այն է, որ հարկ չկա վախենալ գեղեցիկ ծերությունից, քանի որ բնական գեղեցկությունը կարող է պահպանվել ցանկացած տարիքում: Ինքը՝ Մոնիկան, հավատարիմ է այդ գաղափարին և մասնակցել է ֆոտոշարքի նկարահանումներին՝ ի աջակցություն նորույթի:
Պատրաստեց Անի Գաբուզյանը