Xiaomi-ն ներկայացրել Mi 10 և Mi 10 Pro նոր սմարթֆոնները
Xiaomi չինական ընկերությունը ներկայացրել է 108-մեգապիկսելանոց խցիկով Mi 10 եւ Mi 10 Pro նոր սմարթֆոնները: Շնորհանդեսն անցկացվել է առցանց ձեւաչափով։ Սմարթֆոններն ստացել են 6,67-դյույմանոց Super AMOLED դիսփլեյ՝ 2340х1080 պիկսել լուծաչափով եւ 90 հերց նորացման հաճախությամբ:
Դեւայսները բազավորվում են Snapdragon 865 չիպի վրա, ունեն 8 կամ 12 գիգաբայթ օպերատիվ եւ 128 կամ 256 գիգաբայթ ներսարված հիշողություն: Մշակողների խոսքով՝ սարքերն աշխատում են 5G ցանցերում եւ ունեն LPDDR5 նոր ձեւաչափի օպերատիվ հիշողություն:
Բացի այդ, սմարթֆոնները հանդերձված են խցիկներով 108-մեգապիկսելանոց հիմնական մոդուլով: Mi 10 մոդելը նաեւ ստացել է 13-մեգապիկսելանոց լայնանկյուն օբյեկտիվ եւ երկու լրացուցիչ սենսոր՝ յուրաքանչյուրը երկուական մեգապիկսելով: Mi 10 Pro-ն, բացի հիմնական մոդուլից, ունի 20-մեգապիկսելանոց լայնանկյուն օբյեկտիվ եւ 12 եւ 8 մեգապիկսելի երկու հեռուստաօբյեկտիվ՝ 50X թվային զումով:
Ընկերությունը փետրվարի 13-ին սկսել է ընդունել առաջատար սմարթֆոնների նախնական պատվերներ: Վաճառքներն ամբողջ աշխարհում կսկսվեն փետրվարի 14-ին: Mi10 մոդելի արժեքը մեկնարկում է 3999 յուանից (մոտավորապես 573 դոլար), իսկ Mi10 Pro-ինը՝ 4999 յուանից (մոտավորապես 716 դոլար), հաղորդել է ՌԻԱ Նովոստին: