Բաժիններ՝

Մարգո Ռոբին և Քրիստիան Բեյլը կնկարահանեն Դևիդ Օուեն Ռասելի ֆիլմում

Դերասաններ Մարգո Ռոբին եւ Քրիստիան Բեյլը նկարահանվելու են ամերիկացի ռեժիսոր Դեւիդ Օուեն Ռասելի ֆիլմում: Այդ մասին հայտնել է Variety-ն։ Աղբյուրը հրատարակությանը պատմել է, որ նախագծի սյուժեն եւ անվանումն առայժմ չեն բացահայտում: Բայց հայտնի է, որ Ռասելը սցենար է պատրաստում, իսկ ժապավենի պրոդյուսերը լինելու է Մեթյու Բուդմանը:

Մի քանի ամսվա ընթացքում նա ընտրում էր համապատասխան դերասանական կազմը եւ սպասում, թե հոլիվուդյան աստղերը երբ ազատ ժամանակ կունենան նկարահանումների գրաֆիկում:
Ռոբիի եւ Բեյլի մասնակցությամբ կինոնկարը ռեժիսորի համար առաջինը կդառնա վերջին հինգ տարվա ընթացքում «Ջոյ» դրամայի (2015 թվականին) թողարկման պահից ի վեր, որտեղ գլխավոր դերում հանդես է եկել Ջենիֆեր Լոուրենսը:

Դեւիդ Օուեն Ռասելը «Օսկար» մրցանակի եռակի հավակնորդ է «Լավագույն ռեժիսորական աշխատանք» անվանակարգում «Մարտիկը» (2010 թ.), «Իմ ընկերը խենթ է» (2012 թ.) եւ «Խարդախություն ամերիկյան ձեւով» (2013 թ.) ֆիլմերի համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս