Բաժիններ՝

«Նույնիսկ, եթե Մեսսին հեռանա, կարող եմ պատկերացնել նրան միայն Եվրոպայից դուրս». Ռիվալդո

Բրազիլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ռիվալդոն կիսվել է իր մտքերով «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի ապագայի վերաբերյալ:

««Մանչեսթեր Սիթին» այն ակումբների շարքում է, որոնք կապվում են Մեսսիի հետ: Նա կարող էր խաղալ աշխարհի ցանկացած ակումբի համար, բայց, ինչպես վերջերս ասաց Պեպ Գվարդիոլան, Մեսսին պետք է շարունակի խաղալ «Բարսելոնայում»:

Ասում են, որ «Յուվենթուսը» կարող է ևս մեկ տարբերակ լինել Մեսսիի կարիերայի շարունակության համար, որտեղ նա կարող է դառնալ գերազանց գործընկեր Կրիշտիանու Ռոնալդուի համար: Սա չափազանց անհավանական է թվում: Այո, հաճելի կլինի նույն թիմում տեսնել երկու ակնառու խաղացողի, բայց չեմ կարծում, որ սա իրատեսական է:

Ես նրան տեսնում եմ՝ որպես մեկ ակումբի խաղացող, ինչպիսին էր  Ֆրանչեսկո Տոտտին՝ «Ռոմայում» կամ Ռոժերիո Սենին՝ «Սան Պաուլոյում»:

Դժվար է ընդունել այն գաղափարը, որ Մեսսին կխաղա Չեմպիոնների լիգայում «Բարսելոնայի» դեմ: Այնպես որ, եթե նույնիսկ նա հեռանա այնտեղից ապագայում, ապա ես կարող եմ պատկերացնել նրան միայն Եվրոպայից դուրս: Օրինակ՝ Չինաստանում կամ MLS-ում: Դա կլինի տրանսֆեր: Մոտիվացված ֆինանսական, այլ ոչ թե սպորտային պատճառներով»,- ասել է Ռիվալդոն BetFair-ին տված հարցազրույցում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս