Բաժիններ՝

Թաթարական Ազու. մսային կերակուրների սիրահարները կգնահատեն

Բաղադրիչներ

1. Միս – 500 գ
2. Սոխ – 1-2 հատ
3. Թթու վարունգ – 1-2 հատ
4. Կարտոֆիլ – 8 հատ
5. Սխտոր – 2 պճեղ
6. Տոմատի մածուկ – 1-2 ճ/գ
7. Դափնու տերև
8. Աղ, սև պղպեղ

Պատրաստման եղանակը

1. Միսը լվանալ, մանր կտրատել և տապակել տաք բուսայուղի մեջ:

Կարդացեք նաև

2. Մսին ավելացնել կիսալուսնաձև կտրատված սոխը և տապակել՝ մինչև սոխը փափկի:

3. Ավելացնել տոմատի մածուկը, մանր կտրատած վարունգները և մի փոքր ջուր կամ արգանակ լցնել: Շոգեխաշել՝ մինչև միսը եփվի:

4. Առանձին տապակի մեջ տապակել երկարավուն կտրատված կարտոֆիլը:

5. Երբ կարտոֆիլը գրեթե պատրաստ լինի, ավելացնել մսին համեմել աղով, պղպեղով և լցնել մանր կտրատված սխտորը:

6. Զգուշորեն խառնել և շոգեխաշել կարտոֆիլը մսի հետ՝ մինչև պատրաստ լինի:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829