Բաժիններ՝

Միայնակ տղամարդը 25.000 դոլար կվճարի իր երազանքների կնոջ հետ հանդիպելու համար

Միացյալ Նահանգների Ջոնսոն օկրուգի (Կանզասի նահանգ) միայնակ բնակիչը խոստացել է 25 հազար դոլար վճարել ցանկացած մեկին, որը հանդիպում կկազմակերպի իր երազանքներիի կնոջ հետ: Այդ մասին հաղորդվում է KCTV հեռուստակայանի կայքում:

Այս կերպ 47-ամյա Ջեֆ Գեբհարթը որոշել է ոչ միայն կարգավորել իր անձնական կյանքը, այլեւ օգնել տեղի անօթեւան կենդանիների ապաստանին: Նա բոլոր ցանկացողներին առաջարկում է փորձել իր համար գտնել այն կնոջը, որն իդեալական կերպով կհամապատասխաներ իրեն: Փոխարենը նա խոստանում է այդ մարդուն 25 հազար դոլար վճարել, ինչպես նաեւ նույնքան գումար էլ փոխանցել ապաստանի հաշվին: Իր այդ մտահղացման շուրջ նա խորհրդածել է վերջին վեց ամիսներին:

Գեբհարթը խոստովանել է, որ հոգնել է ժամադրություններից ու առցանց-ծանոթություններից: Նախքան այսչափ արտասովոր հայտարարություն անելը, նա խորհրդակցել է իր ընկերների հետ, որոնցից շատերն աշխատում են որպես հոգեբաններ: Նրանք միասին ստեղծել են ոչ մեծ հարցարան, որպեսզի շրջապատի մարդկանց համար ավելի հեշտ լինի Գեբհարթի համար համապատասխան զույգ գտնելը: Ի թիվս այլ բաների, նա պոտենցիալ զուգընկերուհուն հարցնում է, թե նա սիրում է արդյոք շներին: Ամերիկացին չի թաքցնում, որ անձամբ ինքը Գուննար անունով շուն ունի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս