Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը 168 TV-ի «Ռեվյու» հաղորդման ժամանակ ասաց, որ բանակցային սեղանին այս պահին որևէ փաստաթուղթ չկա. «Այս պահին քննարկվում են քայլեր, որոնք հետագայում կբերեն այդ փաստաթղթի ձևավորմանը: Այսինքն՝ իրենք այդ ապագա պոտենցիալ փաստաթղթի դրույթներն են քննարկում»:
«Այուբեն Վենչուրսը» նախատեսում է նախնական 50 միլիոն դոլար ներդնել հայկական տեխնոլոգիական ոլորտի զարգացման և երկրի ձեռնարկատերերի համար: «Այուբեն Վենչուր» ընկերության հիմնադիր գործընկեր Ալեքսանդր Սմբատյանը հաճախ է խոսում Հայաստանում և սփյուռքում բարգավաճող նոր տեխնոլոգիաների ներդրման հետաքրքիր հնարավորությունների մասին:
Հայրս չէր աշխատում ու ինձ հեքիաթներ պատմելու ժամանակ ունե՛ր: Ես շատ էի սիրում այդ հեքիաթները, ու երբ առաջին անգամ փորձել եմ արձակ գրել, այդ հեքիաթներից մեկն եմ վերաշարադրել:
Մեր օրերում հաճախ ենք նկատում, որ ծնողերի մեծ մասը երեխաներին շատ ժամանակ չի հատկացնում, նրանք նախընտրում են բջջային հեռախոսը տալ երեխային, որպեսզի Youtube-ով ինչ-որ մուլտֆիլմ դիտի, կամ դիմում են հեռուստացույցի ու համակարգչի օգնությանն ու սկսում են զբաղվել իրենց գործերով: Իրականում ինչպիսի՞ մուլտֆիլմեր կամ ֆիլմեր պետք է դիտի երեխան: Այս և այլ հարցերի պատասխանները փորձել ենք ստանալ հոգեբան Նունե Վարդանյանից:
«Իսկ իրենք պատկերացնո՞ւմ են՝ թուրքի հետ խաղաղ ապրելը որն է: Իրենք պատկերացնո՞ւմ են, որ այն թուրքը, որը գիշերով մորթում էր հայ մարդու պապին, հիմա այդ ժառանգներին ասում է՝ գնացեք, դա մոռացեք, հանգիստ ապրեք: Արցախում այդ հողի տերերն են ապրում, որոնց թուրքերը ցեղասպանության ենթարկեցին: Մենք ե՞րբ սկսեցինք մեր ազատագրական պայքարը. Արցախի ժողովուրդը ինքնորոշվեց, ասաց, որ չի ուզում վտանգի մեջ ապրել, ուզում է իր պապական հողում հանգիստ ապրել, բայց թուրքը չի ուզում հանգիստ ապրել: Եթե Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ թուրքերը խաղաղասեր են, թող գնա՝ Սաֆարովի հետ ապրի»:
Դոկտոր Խաչիկ Մուրադյանը ֆեյսբուքյան իր անձնական էջում գրել է, որ անցած շաբաթ Խարբերդի մոտակայքում տեղի ունեցած ուժգին եկրաշարժի հետևանքով Խարբերդի երկրաշարժից քանդվել է Տիգրանակերտի Սուրբ Սարգիս հայ առաքելական եկեղեցու կամարների մի մասը՝ չնայած եկեղեցին երկրաշարժի էպիկենտրոնից 75 մղոն (1 կմ-ը 0.6214 մղոն է) հեռավորության վրա էր գտնվում։
ՀՀ արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծելու մասին օրենքի նախագիծ, որով նախատեսվում է ստեղծել կոռուպցիոն գործեր քննող մասնագիտացված մարմին, որը կիրականացնի ուսումնասիրություններ, օժտված կլինի կոռուպցիոն հանցագործությունների բացահատման համար անհրաժեշտ գործիքակազմով:
2019 թվականին շատ խոսվեց Ազգային ժողովի պատգամավորների տարբեր գործուղումների և դրանց համար բյուջեից ծախսվող հսկայական միջոցների մասին։ 2019 թվականին խորհրդարանականների գործուղումներն այնքան շատ էին, որ տարվա կեսին պարզվեց, որ ծախսվել է բյուջեով այդ նպատակի համար հատկացված ամբողջ գումարը, և կառավարությունը ստիպված էր հավելյալ 892 միլիոն դրամ հատկացնել, որպեսզի պատգամավորները ետ չընկնեն արտասահմանյան իրենց գործուղումներից, որոնք հետո շատերը որակեցին՝ որպես անարդյունավետ վոյաժներ։
Փետրվարի 1-ին, ժամը 16:53-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Ագարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:
Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ Թումանյանի բաժնի համայնքային ոստիկանները հունվարի 31-ին, ժամը 15.10-ին, Երևանի Արշակունյաց պողոտայից բերման են ենթարկել 59-ամյա Սիմոն Ա.-ին:
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը խոսել է հարձակվող Լիոնել Մեսսիի պայմանագրի մասին:
Հանցագործություն ծնող բարքերի դեմ պայքարի համատեքստում Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Արարատի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների ծառայողները հունվարի 31-ին հատուկ միջոցառում են իրականացրել Արարատի մարզում։
«Հիմա վարչապետը պետք է որոշի, թե ինչպիսի քաղաքականություն պետք է վարի, եթե որոշեց, որ ԵԽԽՎ-ի հայտարարությունն իր համար զրո արժեք ունեցող է, ապա կշարունակի իր կոշտ և, շատ դեպքերում, հակաօրինական գործողությունները՝ ՍԴ-ի և Հրայր Թովմասյանի դեմ։ Եթե վարչապետը գիտակցի, որ այս ամենը կարող է մեծ բացասական հետևանքներ ունենալ Հայաստանի համար, ապա կանգ կառնի և կփորձի բոլոր հարցերը լուծել օրենքի սահմաններում։ Սակայն խնդիրն այն է, որ պարոն Փաշինյանը վաղուց անցել է «կարմիր գծերը» և իր վարած քաղաքականության արդյունքում իրեն գցել է ծուղակի մեջ, քանի որ կանգ առնել՝ նշանակում է՝ պարտություն կրել, իսկ առաջ գնալ՝ նշանակում է՝ խնդիրներ ստեղծել երկրի համար»,- շեշտեց Գագիկ Համբարյանը։
Դեպքի առթիվ 2020թ. հունվարի 14-ին ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով հարուցվել է քրեական գործ, որը 2020թ. հունվարի 15-ին ստացվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում:
«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է մանկական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ դեկտեմբերի վաճառքի տվյալների:
Փետրվարի 1-ին, ժամը 13:34-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրվեժ-Ձորաղբյուր ավտոճանապարհին տեղի է ունեցել վրաերթ:
Եթե մեր զինանոցում կան խորհրդային արտադրության զենքեր, և դրանք մինչև հիմա օգտագործվում են, նշանակում է այդ էջը երբեք հնարավոր չէ փակել: Այդ ամենը Ռուսաստանից են գնում:
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը պատասխանել է այն հարցին, թե արդյո՞ք ակումբի նորեկ Բրունո Ֆերնանդեսը փոխարինելու է կիսապաշտպան Պոլ Պոգբային:
Նշում ենք Աննայի ծննդյան օրը:
Շրջակա միջավայրի կայունության ամրապնդման և տեղական կենսաբազմազանության պահպանման ռազմավարության շրջանակներում ԱՄԷ Կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի նախարարությունը, Արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարության և Աբու Դաբիի բնապահպանական գործակալության հետ համատեղ, նախաձեռնել է «Ալ-Մահա դիվանագիտություն» նախաձեռնությունը, որի նպատակն է ամրապնդել ռազմավարական համագործակցությունը կենսաբազմազանության և սննդի անվտանգության կայունության համար։
Մենք մտել ենք իմաստաբանական խաղիկների գոտի: Ակնհայտ է, որ կան բնորոշումների տարբերություններ: Հարվարդի դպրոցի համաձայն, յուրաքանչյուր իրավիճակ, որում Դուք փորձում եք ազդել մյուս կողմի որոշման վրա, կամ մյուս կողմը և կամ կողմերը փորձում են ազդել Ձեր որոշման վրա՝ բանակցային է: Թե ինչպես է բնորոշում բանակցությունները վարչապետը՝ ես չգիտեմ, լրագրողների, հասարակական կազմակերպությունների խնդիրն է՝ խնդրել նրան կամ Արտգործնախարարությանը տալ իրենց բնորոշումը, եթե այն, ինչով նրանք զբաղվում են, բանակցություններ չեն: Ըստ իս, պետք չէ այդքան վախենալ «բանակցություններ» տերմինից, ոչ էլ, առավել ևս, բանակցային գործընթացից:
«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն մամուլի ասուլիսում իրեն մի քանի հարց է ուղղել տրանսֆերային պատուհանի վերաբերյալ և պատասխանել է դրանց:
Եվրամությունը հայտարարել է, որ շտապ կարգով 10 մլն եվրո է հատկացնում «Հորիզոն-2020» եվրոպական ծրագրի ֆինանսավորման համար, որը կոչված է հետազոտելու կորոնավիրուսը եւ դրա տարածմանը հակազդելու մթոդները:
Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի որդին հանդես կգա «Ալմերիա» ակումբում:
Օրեր առաջ հայտնի տնտեսագետ Դարոն Աճեմօղլուն «Ամերիկայի ձայն»-ի հետ զրույցում կոչ էր արել կոռուպցիայի դեմ պայքարը չվերածել քաղաքական մրցակիցներին հետապնդելու միջոցի: Ըստ նրա, հակակոռուպցիոն քաղաքականության այս ձևը, որը նա կոչել է «սիծինպինյան», բացասաբար է ազդում պետական կառավարման համակարգի ու կոռուպցիայի դեմ պայքարի վրա:
«Այսօր ես ձեզ կպատմեմ ինչպես ա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ողջունել 2018-ի իշխանափոխությունը և ինչ անթաքույց հույսեր տածում նոր իշխանությունների հետ կապված։ մենակ 2018-ի սփիչերի մեջբերումներն են, ավել ալարեցի հավաքեմ բայց պատկերը կարծում եմ պարզ ա։
168 Լրահոս
«Ադրբեջանը նման բան էր առաջ քաշել, սահմանել էր կարմիր գծեր, և դա իր դիրքորոշումն էր ներկայացնում, հետևաբար՝ այդ մեմորանդումի հրապարակումից հետո ինձ հետաքրքրում էր՝ ի՞նչ է անելու Ադրբեջանը հիմա, արդյո՞ք Ժնևում խոսելու է այդ կարմիր գծերի մասին, իսկ գուցե հրաժարվելո՞ւ է։ Ինձ համար Մնացականյան-Մամեդյարով այս վերջին հանդիպման ընթացքում հուզող գլխավոր հարցը սա էր»,- ասաց Սարգսյանը։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 1-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Կոսովոյի Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնող և Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում վերապատրաստվող հայ խաղաղապահները տեղակայման վայրերում կազմակերպել են ՀՀ զինված ուժերի կազմավորման 28-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներ: