Փետրվարի 3-ին, ժամը 12:21-ին 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի ոստիկանության շենքի տանիքում ռումբ է տեղադրված:
Փետրվարի 2-ին ժամը 08:10-ի սահմաններում Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի 16-րդ կիլոմետրին Շուշի քաղաքի բնակիչ, 1993թ. ծնված Ռ. Դ.-ն վարելով «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան, կորցրել է մեքենայի նկատմամբ լիարժեք կառավարումը, ճանապարհից դուրս է եկել դեպի ձախ և կողաշրջվել, ինչի հետևանքով Ռ. Դ.-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ:
168 Լրահոս
Լեհաստանը կարող է Եվրամիությունում զբաղեցնել Մեծ Բրիտանիայի տեղը: Այդ մասին հայտարարել Է Լեհաստանի արտաքին գործերի նախարար Յացեկ Չապուտովիչը PAP գործակալությանը տված հարցազրույցում։
Փետրվարի 1-ին, ժամը 16.50-ին, Երևան-Մեղրի մաքսակետ Մ-2 ճանապարհի 381-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆորդ Տրանզիտ» շտապօգնության և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107-ի» 57-ամյա վարորդ Հայկազ Բարխուդարյանը տեղում մահացել է, իսկ շտապօգնության ավտոմեքենայի 63-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Փետրվարի 2-ին, ժամը 00.20-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 155.5 –րդ կմ-ին «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 23-ամյա Մուրադ Սիմոնյանին, որը տեղում մահացել է:
Չինաստանում նոր տիպի կորոնավիրուսի տարածման բարձրակետը վրա կհասնի 10-14 օրից: Այս կանխատեսումը ներկայացրել է ՉԺՀ-ի առողջապահության գործերի պետական կոմիտեի հատուկ հանձնաժողովի ղեկավար Չժուն Նանշանը:
«Շատ բարդ վիճակ է, գնորդները շատ քիչ են, գրեթե չկան: Եթե առաջ ամեն օր Հայաստանից 600-700 մեքենա էր դուրս գալիս, հիմա այդ ցուցանիշը համարյա թե զրո է: Այնպես չէ, որ կարող ենք ասել՝ ոչինչ, հայերը կգնեն: Բոլորն էլ մեքենա են բերել: Հիմա մեր հույսը, կարող եմ ասել՝ Ռուսաստանի քաղաքացիներն են, սակայն չգիտեմ, թե ինչն է խնդիրը, որ նրանք էլ չեն գալիս: Մի քանիսի հետ խոսել եմ, ասացին, որ պարզապես սպասում են՝ տեսնեն, թե ի՞նչ է կատարվում, քանի որ լսել են ղազախների մասին, ովքեր իրենց երկրում խնդիրներ ունեն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ավտոներկրող Զոհրաբ Իգիթյանը:
Չինաստանը նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարելու համար արդեն օգնություն է ստացել 11 երկրներից եւ ՅՈւՆԻՍԵՖ-ից: Այդ մասին փետրվարի 3-ին հայտարարել է ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունյինը։
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 1-ին մասով, 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման 147-րդ և 151-րդ կետերը՝ ՀՀ վարչապետի որոշմամբ Լիլիթ Միրզախանյանը նշանակվել է Արարատի մարզպետարանի գլխավոր քարտուղար։
Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «1992թ. այս օրը Երևանում բացվեց ամերիկյան դեսպանությունը: Երկու երկրների հարաբերությունները երբեք այսքան անբովանդակ, անօրակարգ ու ցածր մակարդակի չեն եղել»:
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը վերստին հայտարարել է, որ Անկարան չի ճանաչում Ռուսաստանի հետ Ղրիմի վերամիավորումը եւ կշարունակի հետեւել Ղրիմի թաթարների վիճակին, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
Հատուկ քննչական ծառայությունում ռուսական հրաձգային զինատեսակներ արտադրող «Օրսիս Արմս» ընկերության ներկայացուցչի հաղորդման հիման վրա նոր քրեական գործ է հարուցվել և միացվել է «Օրսիս Արմս»-ի զենքի գնման պայմանագրի չեղարկման դեպքով հարուցված քրեական գործերին:
Արա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «95 տոկոս ռեյտինգ ունեցող մարդը արդեն 2 անգամ տապալել է Իջևանում քաղաքապետի ընտրությունները։ Գիտեք՝ ինչո՞ւ. Նա ուզում է, որպեսզի քաղաքապետ ընտրվի իր քավորը։ Բայց քաջ գիտակցելով, որ այդ անձը չունի ընտրվելու ձև, արդեն երկու անգամ բաց են թողել ընտրություններ անցկացնելու հնարավորությունը։ Չէ մի չէ՝ 95 տոկոս։
Օրենսդրական փոփոխության միջոցով, առանց հանցագործություն կատարելու, հնարավոր չէ շրջանցել սահմանադրական կարգավորումը։
Նոր զարգացումներ՝ Մանվել Գրիգորյանի գործով. ՈՒՂԻՂ
Տնտեսական ցուցանիշները, ավտոներկրումները և դրանց հետագա ճակատագիրը. ՈՒՂՒՂ
Օրեր առաջ Ալմաթիում հանդիպեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը: Այն առաջին հանդիպումն էր Ռուսաստանի վարչապետի պաշտոնում Միշուստինի նշանակումից հետո:
Իտալիայի ֆինգվարդիայի (ֆինանսների նախարարության ուժային ստորաբաժանման) աշխատակիցները 13 մարդ են ձերբակալել հարկային խարդախության եւ «Կամորա» նեապոլյան մաֆիայի հետ կապերի կասկածանքով:
ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
Դեկտեմբերի 19-ին, ժամը 00.30-ի սահմաններում, «Լադա-110» մակնիշի մեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 80- րդ կմ-ին շրջվել էր. ուղևորներից 43-ամյա Ավագ Վարդանյանը տեղում մահացել էր, իսկ 49 և 34 տարեկան երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Բագրատ Բադալյանն ազատվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի պաշտոնից:
Ուկրաինան ունի իրանցի դիսպետչերների կարեւոր ձայնագրությունը, որն ապացուցում է, որ Թեհրանում ի սկզբանե իմացել են հրթիռներով ուկրաինական ինքնաթիռի խոցման մասին: Այդ մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «1+1» ուկրաինական հեռուստաալիքի եթերում:
Երևանում անվտանգ երթևեկության ապահովումը քաղաքային իշխանության առաջնահերթություններից է: Խնդրին համակարգային լուծում տալու նպատակով 2019թ. Երևանի քաղաքապետարանը մի շարք ծրագրեր իրականացրեց:
Փետրվարի 1-ին ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բուժմիավորումից ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին հեռախոսով հաղորդել են առ այն, որ Վերին Սզնեք գյուղում մահացել է Ասկերանի շրջանի բնակիչ, 1989թ. ծնված Խ. Շ.-ն:
ՀՀ Ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Գագիկ Խաչատրյանը լուրջ առողջական խնդիրներ ունի:
Թուրքիան Սիրիայում պատասխան հարվածներ է հասցրել Իդլիբում թուրք զինվորականների դիրքերի գնդակոծումից հետո:
Փաստացի ունենք բանակցային փուլ, որը ծավալվելու է ինչ-որ փաստաթղթի շուրջ. Անժելա Էլիբեգովա. ՈՒՂՒՂ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արման Պետրոսյանը նշանակվել է կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ: