ԵՄ-ն 10 մլն եվրո է հատկացրել կորոնավիրուսի հետազոտման ծրագրի գործարկման համար
Եվրամությունը հայտարարել է, որ շտապ կարգով 10 մլն եվրո է հատկացնում «Հորիզոն-2020» եվրոպական ծրագրի ֆինանսավորման համար, որը կոչված է հետազոտելու կորոնավիրուսը եւ դրա տարածմանը հակազդելու մթոդները: Այդ մասին հունվարի 31-ին Բրյուսելում կայացած բրիֆինգում հայտարարել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Դանա Սպինանտը։
«Կորոնավիրուսը հետազոտելու համար Եվրամիությունը հայտարարել է «Հորիզոն-2020» եվրոպական ինովացիոն ծրագրի շրջանակում 10 մլն եվրոյի ֆինանսավորում հատկացնելու մասին: Քննարկման (ֆինասնավորման) են ընդունվում գիտական այն նախագծերը, որոնք թույլ կտան բարելավել դրա հարուցած հիվանդության բուժումը եւ աջակցել պետական իշխանություններին համաճարակի տարածման դեմ պայքարի նրանց գործողություններում: Նախագծերն ընդունվում են մինչեւ փետրվարի 12-ը»,- հայտարարել է նա:
Վերջին տվյալների համաձայն՝ Չինաստանում 2019-nCoV վիրուսի հարուցած թոքաբորբով հիվանդացածների թիվը հասել է 9692-ի, 213 մարդ մահացել է:
Հայտնաբերված հիվանդությունների թվով առաջին տեղը շարունակում են զբաղեցնել Հուբեյը (վարակման ավելի քան 5,8 հազար դեպք, 204 մահացած) եւ այդ նահանգի վարչական կենտրոն Ուհան քաղաքը:
Պեկինում հայտնաբերվել է 121 ախտահարված (գրանցվել է մեկ մահացած): Մայրցամաքային Չինաստանի սահմաններից դուրս նոր կորոնավիրուսով վարակման դեպքեր են գրանցվել արդեն երկու տասնյակ երկրներում, այդ թվում՝ Իտալիայում, Հոնկոնգում, Մակաոում, Տայվանում, Թաիլանդում, Կամբոջայում, Ճապոնիայում, Հարավային Կորեայում, Հնդկաստանում, Նեպալում, Շրի Լանկայում, Ֆիլիպիններում, ԱՄՆ-ում, Կանադայում, Վիետնամում, Սինգապուրում, Նեպալում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Ֆրանսիայում, Ավստրալիայում, Մալայզիայում, Գերմանիայում, Ֆինլանդիայում: Հունվարի 30-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), ամփոփելով արտահերթ խորհրդակցության արդյունքները, նոր կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է արտակարգ դրություն հասարակական առողջապահության բնագավառում, որը միջազգային նշանակություն ունի: Միեւնույն ժամանակ կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը նշել է, որ միջազգային ուղեւորությունների եւ առեւտրի սահմանափակումներ մտցնելու համար ծանրակշիռ հիմքեր առայժմ չկան, հաղորդել է ՏԱՍՍ-ը: