ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել դատական իշխանության շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը փետրվարի 5-ին հանդիպում է ունեցել Հայաստանի մի խումբ առևտրային բանկերի ղեկավարների և ներկայացուցիչների հետ:
Հայ քիմիկոս Ռոբերտ Բախչաջյանի «Բիմոդալ օքսիդացում՝ տարասեռ և համասեռ ռեակցիաների զուգորդումը» անգլերեն լեզվով ծավալուն մենագրությունը Բելգիայի Գենտի համալսարանի քիմիական ճարտարագիտության պրոֆեսոր Ժ. Տիբոյի առաջարկությամբ իբրև դասագիրք ներառվել է ուսումնական ծրագրերում՝ ուսանողներին հանձնարարվող գրականության ցանկում:
Այս պահին Ազգային ժողովում են գտնվում ԵԱՀԿ անդամ երկրների՝ Հայաստանում հավատարմագրված դեսպանները։
ԱՄՆ-ի Այովայի նահանգում փետրվարի 3-ին տեղի են ունեցել Դեմոկրատական կուսակցության կոկուսներ՝ ժողովներ, որտեղ կուսակցության անդամները քննարկում են թեկնածուներին նախագահական մրցարշավին մասնակցելու համար եւ անցկացնում բաց քվեարկություններ:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գխավորությամբ փետրվարի 5-ին տեղի է ունեցել Թվայնացման խորհրդի անդրանիկ նիստը:
Մադրիդի «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն կարող է հեռանալ զբաղեցրած պաշտոնից:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը փետրվարի 5-ին հյուրընկալել է Միջազգային ուսանողական ծրագրավորման մրցույթին (ICPC) մասնակցած՝ Երևանի պետական համալսարանի ուսանողների թիմի անդամներ Խաժակ Գալստյանին, Համլետ Միքայելյանին, Լևոն Մուրադյանին, մարզիչ Ալբերտ Սահակյանին եւ ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանին:
Իտալիայի քաղաքացի 105-ամյա Նուրհան Բողոսի Յուսուփովիչը ցանկացել է դառնալ ՀՀ քաղաքացի:
]Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 4-ից 7-ը Նիդերլանդների Թագավորության Հաագա քաղաքում է:
Մի քանի ժամ առաջ հայտնի դարձավ, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության 37 պատգամավոր ներկայացրել է ՀՀ Սահմանադրությունում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծ, որով առաջարկում են փոփոխության ենթարկել Սահմանադրության 213-րդ անցումային դրույթը, արդյունքում սահմանելով՝ «մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի ու անդամների պաշտոնավարումը դադարում է»:
Ժամանակակից աշխարհում վերջին տասնամյակի ընթացքում բավականին հստակ ուրվագծվել է երկու հիմնական քաղաքական ուղղություն, որը զուգորդվում է լիբերալ և կոնսերվատիվ հոսանքների գաղափարախոսական բախմամբ։ Փաշինյանն իր խոսքում քանիցս հայտարարել է, որ «իզմերի» դարաշրջանն անցել է, բայց դա այդքան էլ այդպես չէ. այսօր հայկական քաղաքական դաշտում իրականում առկա է երեք հստակ «իզմային» ուղղություն․ պոպուլիստներ, ֆեյք-լիբերալներ և ազգայնականներ։
Փետրվարի 4-ի առավոտյան ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում ստացվեց, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են «Հայփոստի» Լորուտ գյուղի մասնաճյուղի դուռը, մտել ներս, խառնշտել գույքը, սակայն ոչինչ չգողանալով՝ հեռացել են։
Alibaba ընկերությունը գործարկել է հատուկ առցանց-պլատֆորմ ամբողջ աշխարհում նոր տիպի կորոնավիրուսի տարածման դեմ դեղորայքի գնման համար:
Այսօրվա ընթացքում երկու անգամ ԱԺ խորհրդի նիստը հետաձգվելուց հետո, այն կայացավ։ Չնայած «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների դեմ են արտահայտվել Վահագն Հովակիմյանի ներկայացրած նախագծին, այդուհանդերձ որոշում է կայացվել, որ արտահերթ նիստը կայանալու է։
«Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանն ու հանրային ֆինանսների գծով փորձագետ Սարգիս Նասիբյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեցին ՀՀ արդարադատության նախարարության 2019թ. առաջին ինն ամիսների կատարողականի և 2020թ. պետական բյուջեի արդյունքային ցուցանիշների վերլուծությունը:
Ավարտվեց ԱԺ խորհրդի նիստը, որի ավարտից հետո «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը տեղեկացրեց, որ արտահերթ նիստը վաղը կայանալու է և քննարկվելու է Վահագն Հովակիմյանի և 37 պատգամավորների ներկայացրած նախագծերը։
Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի 2020թ. փետրվար ամսվա վճարումը (կանխիկ և անկանխիկ եղանակներով) կիրականացվի 2020 թվականի փետրվարի 6-ից:
«Ազգային օրակարգ» կուսակցության համանախագահ Ավետիք Չալաբյան իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով այսօր 37 պատգամավորների կողմից շրջանառության մեջ դրված՝ Սահմանադրության 213 հոդվածի փոփոխության նախագծին:
Անցած շաբաթ հրապարակվեց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ-ի) հերթական, մրցակցության տեսանկյունից ոչինչ չասող «Կարագի» ապրանքային շուկայում իրականացված ուսումնասիրության արդյունքները, որոնց հիման վրա հայտարարվում է, թե իբր կարագի շուկայում մրցակցային միջավայրը բարելավվել է։ Նման լավատեսական եզրահանգման եկել են այն հիմնավորմամբ, որ 2019 թվականի հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածում կարագ ներկրողների թիվը նվազել է 4-ով (40-ից հասնելով 36-ի), […]
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը թվիթերյան իր էջում հրապարակում է արել՝ շնորհակալություն հայտնելով Ռուսաստանի գործընկերներին՝ ՀՀ քաղաքացու անվտանգ տեղափոխման համար:
Հայաստանի Հանրապետությունում որևէ կասկածելի դեպքով ստուգման արդյունքում կորոնավիրուսի վարակ չի հայտնաբերվել:
«Իմ քայլի» պատգամավոր Հովիկ Աղազարյանը, ով սահմանադրական փոփոխությունների համահեղինակներից է, համենայնդեպս՝ նրա անունը նույնպես նշված է 37 պատգամավորների թվում, որոնք առաջարկում են չեղյալ համարել Սահմանադրության 213 հոդվածը, որի արդյունքում կդադարեցվեն ՍԴ դատավորների, բացառությամբ Վահե Գրիգորյանի եւ Արման Դիլանյանի, լիազորությունները, hraparak.am-ին ասել է, որ ինքն այդ նախագծի համահեղինակ չէ։ Մենք զրուցել ենք Հովիկ Աղազարյանի հետ։
Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով, պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Խաչիկ Գրիգորյանին և Սպարտակ Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել:
168 Լրահոս
Ազգային ժողովի խորհրդի նիստը այսօր արդեն երկու անգամ հետաձգվում է՝ այս անգամ 30 րոպեով։ Հիշեցնենք, որ խորհրդի նիստում նախատեսվում է քննարկել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի ներկայացրած՝ «Ազգային ժողովի կանոնակարգ», «Հանրաքվեի մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։
Ռուսաստանի Դաշնության Ալթայ երկրամասի հայերի միության հայտարարություն է տարածել՝ դատապարտելով ռուսաստանաբնակ գործարար Ռուբիկ Ղազարյանի անվան շուրջ տեղի ունեցող զարգացումները: Բանն այն է, որ անցյալ տարվա վերջին ՀՀ դատախազությունը հայտարարություն էր տարածել՝ Ռ. Ղազարյանին սեփականության իրավունքով պատկանող գույքը վերագրելով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին, ինչն էլ ՍԴ նախագահի դեմ քրեական գործ հարուցելու և մեղադրանք առաջադրելու հիմք էին դարձրել:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի համար հետաքրքիր է, թե «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի հեղինակած նախագիծն ինչպես է իշխանական մեծամասնությունը ներկայացնելու արտահերթ նիստի ժամանակ, քանի որ նախագծի հետ կապված՝ առաջացել են բազմաթիվ հարցեր:
«Մենք անցած տարի մեքենաներ էինք ներկրել, դրանք մինչև տարեվերջ չէին բեռնաթափվել և հունվարի 31-ին մոտ 300 մեքենա դուրս է մնացել մեր շուկայից: Դրանք բոլորը Բագրատաշենի մաքսատանն են: Մի քանի գրություն ենք հղել ՀՀ կառավարությանը, վարչապետին, որպեսզի թույլ տան դեռևս անցած տարի ձեռք բերած ավտոմեքենաները բերել: Երեք շաբաթ է՝ պատասխանի ենք սպասում: Չենք ցանկանում այդ 300 մեքենաները թողնել Վրաստանի տարածքում»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Ավտովարորդների պաշտպանության լիգա» իրավաբանական անձանց միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը:
Անտառային հրդեհները ֆրանսիական Կորսիկա կղզում 1,1 հազար հեկտար տարածք են ոչնչացրել: