ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանները ԱԺ-ում են. Hraparak.am

Hraparak.am-ի տեղեկություններով՝ այս պահին Ազգային ժողովում են գտնվում ԵԱՀԿ անդամ երկրների՝ Հայաստանում հավատարմագրված դեսպանները։ Նրանք խորհդրարան են եկել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հրավերով։ Ամենայն հավանականությամբ՝ դեսպանները ԱԺ նախագահի հետ քննարկում են վաղը արտահերթ նիստով քննարկման դրված աղմկահարույց նախագծերը, որով փորձում են Սահմանադրության օրենքները ոտնահարելով՝ չեզոքացնել Սահմանադրական դատարանին և լուծարել ՍԴ գործող կազմը։ Աղբյուրը նշում է, որ քիչ առաջ ԱԺ-ում երկու հետաձգված փորձից հետո վերջապես տեղի ունեցավ ԱԺ խորհրդի նիստը, որով էլ հաստատվեց վաղվա նիստի օրակարգը՝ երկու խնդրահարույց նախագծերով։

Տեսանյութեր

Լրահոս