
«Հայաստանում որևէ կասկածելի դեպքով կորոնավիրուսի վարակ չի արձանագրվել». Արսեն Թորոսյան

Հայաստանի Հանրապետությունում որևէ կասկածելի դեպքով ստուգման արդյունքում կորոնավիրուսի վարակ չի հայտնաբերվել: Այս մասին փետրվարի 5-ին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Բոլոր անհրաժեշտ հակահամաճարակային միջոցառումներն իրականացվում են: Ամենօրյա ռեժիմով թարմ տվյալներ ենք ներկայացնում մեր երկրում արձանագրված կասկածելի դեպքերի և դրանց արդյունքների վերաբերյալ: Բարեբախտաբար, մինչ օրս եղած բոլոր կասկածելի դեպքերով կորոնավիրուսի վարակ չի արձանագրվել, այդ թվում նաև լաբորատոր թեստավորման միջոցով»,- ասել է Թորոսյանը:
Նախարարը նշել է, որ շարունակվում է հսկողությունը սահմանային անցակետերում: