Փետրվարի 4-ին ԱՀ ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության հերթապահ մասից ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը ժամը 14:10-ին մկնդեղի թունավորումով «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ է ընդունվել Ասկերանի շրջանի բնակչուհի, 1998թ. ծնված Ա. Ա.-ն:
«Եթե բանակցային օրակարգ չես տանում, ապա քննարկում ես այն, ինչ դրված է սեղանին». Ռուբեն Հակոբյան
«Այս քայլերով մենք կանգնելու ենք երկիր ունենալ-չունենալու հարցի առաջ». Կարեն Բեքարյան
«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանի խոսքով՝ 2020 թվականի քաղաքական օրակարգի հիմնական հարցն Արցախյան ընտրություններն են: «Արցախը՝ մեծ փոփոխությունների նախաշեմին: Արտաքին և ներքին անվտանգություն» անվամբ քննարկման ընթացքում Հրանտ Մելիք-Շահնազարյանը վստահեցրեց՝ Արցախում շատ կարևոր տարի է լինելու՝ թե՛ ներքաղաքական, թե՛ արտաքին զարգացումների առումով:
Փետրվարի 4-ին, ժամը 19.40-ի սահմաններում, Դալարիկ-Մյասնիկյան ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «Ֆոլքսվագեն Գոլֆ» և «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21010-ի» 60-ամյա ուղևորուհի Քնարիկ Երիցյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Փետրվարի 5-ին, ժամը 02.45-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ նա մահացել է:
Վերջին տարիներին ԱՄՆ-ի տնտեսական նվաճումները չեն նպաստել շարքային ամերիկացիների կենսամակարդակի բարձրացմանը: Փետրվարի 4-ին այդ մասին հայտարարել էՄիչիգանի նահանգապետ Գրեթչեն Ուիթմերը:
Փետրվարի 4-ին, ժամը 02:00-ին սահմաններում ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից տեղեկություն է հաղորդվել, որ Լարսի անցակետի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ. տուժել են ՌԴ քաղաքացիներ:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը մանրամասներ է ներկայացնում Չինաստանի Ուհան քաղաքից Ռուսաստանի հետ համագործակցությամբ ՀՀ քաղաքացու տարհանման վերաբերյալ:
Փետրվարի 5-ին, ժամը 01:56-ին 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Ծովազարդ-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածներ չկան:
«Արցախը փոփոխությունների նախաշեմին։ Արտաքին և ներքին անվտանգություն». Քննարկում:
Փետրվարի 4-ին, ժամը 20:59-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայի և Մոնթե Մելքոնյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ` քաղաքացուն վրաերթի են ենթարկել:
Լարիսա Ալավերդյանը՝ Արցախի հիմնահարցի վերջին գործընթացների և հնարավոր զարգացումների մասին:
Կորեայի Հանրապետությունն ստեղծում էԷ 3 մլրդ դոլարի չափով պահուստային հիմնադրամ, ինչպես նաեւ ընդլայնում է պայքարի միջոցառումները 2019-nCOV կորոնավիրուսի դեմ:
Փետրվարի 4-ին, ժամը 17:25-ին 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Երևանի Հասրաթյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած (արգելափակված է):
Մեկնարկել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
Չինաստանից տարհանվելու ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացու տարհանումը իրականացվելու է Ռուսաստանի աջակցությամբ:
Ոստիկանության Գորիսի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ 2018 թ. դեկտեմբերի 26-ից ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասի մեղադրանքով հետախուզվող Կարեն Ղ.-ն Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ժամանել է «Զվարթնոց» օդանավակայան և ներկայացվել նախաքննությունն իրականացնող մարմին:
Մեկ օրվա ընթացքում 6 հանրային գործիչ «դիմակներ-ասֆալտ-ձեռնաշղթաներ» ձևաչափով բերման է ենթարկվում ինչ-որ «կասկածներով», բայց դրանք չեն հաստատվում՝ հիմք տալով մտածել, որ «կասկածները» զուտ պատրվակ էին, իսկ պատճառները լրիվ այլ էին (Եվրոպական դատարանի ասած՝ գործ ունենք hidden agenda-ի հետ)
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 5-ին՝ ժամը 10:15-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Ճապոնիայում Diamond Princess ճամփորդանավի տասն ուղեւորների մոտ կորոնավիրուս են հայտնաբերել:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին (դեմոկրատ Կալիֆոռնիայի նահանգից) փետրվարի 4-ին Կոնգրեսում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ «Երկրի դրության մասին» ամենամյա ուղերձից հետո ցուցադրաբար պատռել է նրա ելույթի տեքստը։
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն ԵԱՀԿ առաքելությունը փետրվարի 6-ին հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղից դեպի արևելք ընկած հատվածում։
Մայրցամաքային Չինաստանում 2019-nCoV վիրուսի հարուցած թոքաբորբով ախտահարվածների թիվը գերազանցել է 24,3 հազարը, մահացել է 490 բնակիչ:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ լինելով կոռուպցիայի տարաբնույթ դրսևորումներն արմատախիլ անելու սկզբունքին, կոռուպցիայի հակազդմանն օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակման դեպք:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նեմեց Ռուբոների ու մյուսների վրա, որ ժողովուրդը դեռ չի մաքրել իր կոշիկները դա միմիայն Նիկոլ Փաշինյանի և այս իշխանության շնորհիվ ա, բայց թող բոլորը հասկանան, որ մի օր էլ գուցե լցվի այդ համբերության բաժակը և ժողովրդին տրվի հնարավորություն ոչ միայն սրբել, այլ նաև համտեսել տալ իրենց կոշիկների տակացուները»:
EcoNews.am-ի տվյալներով՝ Երեւանի կենդանաբանական այգում պահվող ուղտերից մեկն անկել է: Կենդանու անկման հստակ պատճառները դեռեւս անհայտ են:
«ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրել է օրենսդրական մեծ փաթեթ, որով նախատեսվում է ներդնել դատավորների բարեվարքության գնահատման կառուցակարգ։
Միացյալ Նահանգները ձգտում է «ժողովրդավարության վերականգնման» Վենեսուելայում, Նիկարագուայում եւ Կուբայում:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 5-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
Թուրք հայտնի լրագրող Ջունեյթ Օզդեմիրը, հպարտանալով Twitter-ում 6.8 մլն հետևորդ ունենալու փաստով, հայտարարել է, որ ինքը Թուրքիայի Քիմ Քարդաշյանն է: Այդ մասին, ըստ ermenihaber.am-ի՝ լրագրողն ասել է մասնագիտական դասախոսություն կարդալու նպատակով Թուրքիայի համալսարաններից մեկի ուսանողների հետ հանդիպման ժամանակ: