Գողության փորձ «Հայփոստի» Լորուտ գյուղի մասնաճյուղից
Փետրվարի 4-ի առավոտյան ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում ստացվեց, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են «Հայփոստի» Լորուտ գյուղի մասնաճյուղի դուռը, մտել ներս, խառնշտել գույքը, սակայն ոչինչ չգողանալով՝ հեռացել են։
Գողության փորձի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով Թումանյանի քրեական հետախույզները փաստական տվյալներ ձեռք բերեցին մասնաճյուղ մտած անձի ինքնության վերաբերյալ։ Լորուտի բնակիչ, 34-ամյա տղամարդը հաղորդումից ժամեր անց հայտնաբերվեց և բաժնում տվեց խոստովանական բացատրություն։
Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։ Հետաքննությունը շարունակվում է։