Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի ներկայացուցիչներին:
Փետրվարի 5-ի ցերեկն առանձին շրջաններում, 7-ի ցերեկը, 8-9-ը շրջանների զգալի մասում, 10-ին հարավային շրջաններում սպասվում են տեղումներ, փետրվարի 6-ին, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քննչական կոմիտեն երեկ հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, թե պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Ավագյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրյալ Դավիթ Մովսիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նրան մեղադրանք է առաջադրվել 359-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:
Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություն է իրականացնում Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի աշխատասենյակում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են կանոնավոր ուղևորափոխադրումների ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները:
Հարգելի իշխանություններ, հարգելի պարոն Փաշինյան խնդրում/հորդորում/պահանջում եմ դադարեցնել ատելության և թշնամանքի գեներացումն ու տարածումը, զգույշ և պատասխանատու լինել արտաբերած խոսքերի, գնահատականների մեջ, հավասարակշռված և հաշվարկված լինել ներքին և արտաքին քաղաքական գործընթացներին գնահատական հնչեցնելու և գործողություններ կատարելու հարցում։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը վատ է վերաբերվում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի հայտարարությանը՝ կապված իրեն բերման ենթարկելու հետ:
Իրանի հոգեւոր առաջնորդ ու ղեկավար Ալի Խամենեին այն կարծիքին է, որ Իսրայելի եւ Պաղեստինի միջեւ հարաբերությունների խաղաղ կարգավորման՝ Վաշինգտոնի առաջարկած պլանը՝ այսպես կոչված դարի գործարքը, ավելի շուտ կմեռնի, քան ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Լիպարիտ Դրմեյանին վարչապետի աշխատակազմի մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի գրասենյակի ղեկավար նշանակելու մասին:
Չինաստանում նոր կորոնավիրուսներով (2019-nCoV) պայմանավորված համաճարակային իրավիճակը դեռևս լարված է: Առողջապահության համաշխարհային կազմակերպության փետրվարի 4-ի տվյալների համաձայն` Չինաստանում արձանագրվել է 20471 հաստատված դեպք` 425 մահվան ելքով, իսկ աշխարհում գրանցվել է 20630 հաստատված դեպք:
168 Մամուլի տեսություն
2019-nCoV նոր տիպի կորոնավիրուսի հարուցած թոքաբորբն իր վտանգավորության աստիճանով մոտ է սովորական գրիպի վիրուսներին եւ մինչեւ այժմ Ճապոնիայում ծանր ախտանիշներով ուղեկցվող ոչ մի հիվանդություն չի առաջացրել:
Փետրվարի 5-ին, ժամը 09:02-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոցի թիվ 50 տան մոտակայքում գտնվող շինության տարածքում բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին:
Երևանում 99 համարի երթուղային տաքսու վթարի հետևանքով 3 քաղաքացի տեղափոխվել են «Աստղիկ», ևս 3-ը «Արմենիա» բժշկական կենտրոններ: Նախնական տեղեկություններով՝ նրանք ունեն միջին ծանրության վնասվածքներ, կյանքին սպառնացող վտանգ չկա:
Լեհական հայտնի «Commercial News» ամսագրի կողմից սպառողների շրջանում կատարված հետազոտությունների համաձայն, ՍՊՍ Սիգարոն ընկերության Cigaronne Royal Slims սիգարետը գրավել է առաջին տեղը` նվաճելով ոսկե մեդալ:
Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Մովսիսյանն անդրադառնալով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին բերման ենթարկելու փաստին, նշեց, թե չի ցանկանում անդրադառնալ Հայրապետյանի այն հայտարարությանը, թե այս ամենն անում են, որպեսզի իրենց վախեցնեն: Նա լրագրողներին հորդորեց բոլոր հարցերի պատասխանները ստանալ ոստիկանության լրատվական բաժնից:
Երեկ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանն անդրադառնալով իրեն բերման ենթարկելուն՝ ասել էր, որ մի գեղեցիկ օր էլ ինքն է իշխանություններին «պառկեցնելու ու ոտքերը մաքրելու իրենց վրա»:
Հոկտեմբերի 27-ի գործի անջատված մասով ԱԱԾ-ում քննչական խումբ է ստեղծվել:
hraparak.am-ի փոխանցմամբ՝ քիչ առաջ անհայտ անձինք, որոնք խուզարկություն էին իրականացնում քաղշինկոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի աշխատասենյակում, իրենց հետ տարան Վերմիշյանին և նրա համակարգիչները։
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ առավոտյան տեղի է ունեցել «Իմ քայլը» խմբակցության խորհրդի նիստը, որը տեխնիկական պատճառներով երեկ հետաձգվել էր:
Հայ ծանրորդների համար Իրանի օլիմպիական վարկանիշային մրցաշարին մասնակցությունը մրցաշարային ռիթմը զգալու և պարտադրված մասնակցություն էր:
Երևանում 99 համարի երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ի վարորդ, 59-ամյա Օնիկ Ադամյանը փետրվարի 5-ին չի ներկայացել երթակարգավարման կետ և չի անցել սթափության վիճակի զննություն:
2019-nCoV վիրուսի հարուցած թոքաբորբից լիովին բուժվածների թիվն արդեն կրկնակի գերազանցում է մահացածների թվաքանակը:
«ՀՀ իշխանությունը նպատակաուղղված տարանջատում է մտցնում Արցախի հասարակության մեջ». Շահնազարյան
Հայաստանի տարածքում փետրվարի 5-ին՝ ժամը 11:50-ի դրությամբ կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
«Հայաստանի քաղաքացիական հասարակությունը պետք է Արցախի նախագահական ընտրություններում դիտորդություն իրականացնելու ձևաչափ մտածի». Ռուբեն Մելիքյան
Տայվանի իշխանությունները World Dream ճամփորդանավի անձնակազմին թույլ չեն տվել Հոնկոնգից ժամանած ուղեւորներին իջեցնել Գաոսյուն քաղաքի նավահանգստում նոր կորոնավիրուսի տարածման կասկածների պատճառով:
«Ես միշտ ասել եմ, որ Անդոն այն սուբյեկտը չէ, որին ես ընդհանրապես քննարկման առարկա դարձնեմ: Եվ երկրորդը՝ եթե երկրում արդեն քրեական դատավարության և Մարտի 1-ի հարցը քննարկում ու մեկնաբանում է Քոչարյան Անդոն, արդեն ամեն ինչ պարզ է, էլ ինչի՞ մասին է խոսքը»,- ասաց նախկին գլխավոր դատախազը:
ՀՀ գլխավոր դատախազությունում հունվարի 30-ին մեղադրական եզրակացությամբ ստացվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործն ըստ մեղադրանքի Հ. Ա.-ի և Ա. Գ.-ի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով (այն է՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով հրազեն, ակոսափող հրազենի փամփուշտներ և ռազմամթերք ձեռք բերելու, փոխադրելու և պահելու համար):
Երեկ ուշ երեկոյան Վերաքննիչ դատարանը, դատավոր Սերգեյ Մարաբյանի նախագահությամբ, քննել է Ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի կալանքը երկարացնելու դեմ փաստաբանների բողոքը։ Նիստի ավարտից հետո Խաչատրյանների փաստաբանական խմբի անդամ Երեմ Սարգսյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է, որ Խաչատրյանի գործով պետական իրավասու մարմինների կողմից խախտվում է անձի Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածով սահմանված իրավունքը։