«Իշխանական մեծամասնությունը հստակ ասաց՝ սա քաղաքական որոշում է». Էդմոն Մարուքյան

Այսօրվա ընթացքում երկու անգամ ԱԺ խորհրդի նիստը հետաձգվելուց հետո, այն կայացավ։ Չնայած «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների դեմ են արտահայտվել Վահագն Հովակիմյանի ներկայացրած նախագծին, այդուհանդերձ որոշում է կայացվել, որ արտահերթ նիստը կայանալու է։

Լրագրողների հետ զրույցում ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասաց, որ խորհրդի նիստում հետաքրքվել են, թե ինչո՞ւ են այս նախագիծը նման հրատապությամբ բերել քննարկման, իշխանական պատգամավորները խոստովանել են, որ այդ ամենը քաղաքական որոշում է։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում 

Տեսանյութեր

Լրահոս