Փետրվարի 19-ին 2-րդ զորամիավորումում հայտարարվել է ուսումնական տագնապ, զորամասերը բերվել են մարտական պատրաստականության «բարձր» աստիճանի:
Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի համար առեղծված է մնում՝ ինչի էին Փաշինյանն ու Ալիևը համաձայնել ԼՂ հարցի շուրջ պանելային քննարկմանը, քանի որ ժամանակին, երբ միջազգային հանրության ազդեցությունն ավելի մեծ էր բուն հակամարտության վրա, քան այսօր, երկրների առաջին դեմքերը հրաժարվել են նման ձևաչափի քննարկումներին մասնակցել:
Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանատունը ՀՀ ոստիկանությանը կտրամադրի HYUNDAI և VOLKSWAGEN մակնիշի ավտոբուսներ՝ ծառայողական գործունեության համար օգտագործելու նպատակով:
Diamond Princess ճամփորդանավը, որը Ճապոնիայում կարանտինի մեջ է կորոնավիրուսի պատճառով, փետրվարի 20-ին լքել է 274 մարդ:
Փետրվարի 19-ին երկօրյա պաշտոնական այցով Վրաստան է մեկնել ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի գլխավորած պատվիրակությունը:
168.am-ի տեղեկություններով՝ երեկ կեսօրից հետո ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն են հրավիրվել Երևանի քաղաքապետարանի Շինարարության ու բարեկարգման վարչության ներկա ու նախկին պետեր Գրիգոր Հարությունյանն ու Սամվել Մհերյանը:
Չինաստանում համաճարակային իրավիճակը` պայմանավորված նոր կորոնավիրուսային (COVID-2019) վարակով, դեռևս լարված է:
Կառավարությունը փետրվարի 20-ի նիստում որոշեց լուծարել 100 տոկոս պետական բաժնեմաս ունեցող «Հայկական միրգ» բաց բաժնետիրական ընկերությունը, և Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին հանձնարարվեց 15-օրյա ժամկետում ստեղծել «Հայկական միրգ» բաց բաժնետիրական ընկերության լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով լուծարման հանձնաժողով։
Փետրվարի 20-ին, ժամը 04:46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին՝ Սոթքի հանքի մոտակայքում, երկու բեռնատար մերկասառույցի պատճառով չեն կարողանում շարունակել ընթացքը:
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Արցախի Վերածննդի օրվա առիթով:
2020 թվականի փետրվարի 19-ին Սահմանադրական դատարանի և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության կողմից իրականացվող «Հարավային Կովկասում եվրոպական չափորոշիչներին իրավական համապատասխանեցում» ծրագրի հետ համագործակցության շրջանակներում կազմակերպվել էր մասնագիտական քննարկում «Սահմանադրության մեկնաբանում» թեմայով։ Քննարկմանը մասնակցել են Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը, ՍԴ փոխնախագահ Ալվինա Գյուլումյանը, ՍԴ դատավորներ, դատավորների օգնականներ, ՍԴ աշխատակազմի աշխատակիցներ, «Հարավային Կովկասում եվրոպական չափորոշիչներին իրավական համապատասխանեցում» ծրագրի ներկայացուցիչներ։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախքան այդ պատասխանը ստանալը լրացել է տեղեկանքի տրամադրման համար սահմանված եռօրյա ժամկետը, ուստի և Սերգեյ Ստեփանյանին 13.02.2020թ.-ին տրամադրվել է վերջին 5 տարում միայն Արցախի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու և Արցախի հանրապետությունում մշտապես բնակվելու մասին տեղեկանք:
ԼՂ հակամարտության կարգավորման փուլային տարբերակն այն քայլը չէ, որը մենք առաջարկում ենք՝ որպես միկրոհեղափոխական քայլ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը՝ պատասխանելով 168.am-ի դիտարկմանը, որ Ալիև-Փաշինյան մյունխենյան հանդիպման ժամանակ Ադրբեջանը հստակ շեշտեց՝ փուլային տարբերակն ընդունելի է իրենց համար, իսկ Փաշինյանը կարևորեց միկրոհեղափոխություններով առաջ գնալը, ինչը ևս փուլային գործողություններ է ենթադրում:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ շարունակվում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործով դատական նիստը:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյանն այսօր Ստեփանակերտ քաղաքում հանդիպել է 2020 թվականի փետրվարի 14-ին մահացած լեյտենանտ Հայկ Ասրյանի հարազատներին:
Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը «բռնության ահաբեկչական ակտ» է որակել Հանաու քաղաքում տեղի ունեցածը եւ հավաստիացրել, որ երկրի իշխանությունները չեն թուլացնի Դաշնային Հանրապետությունում խաղաղ գոյակցության ապահովմանն ուղղված ջանքերը:
Առնվազն երկու մարդ է զոհվել Ավստրալիայի Վիկտորիայի նահանգում գնացքի վթարի հետեւանքով:
Փետրվարի 20-ին, ժամը 10:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Երևանի «Բելաջիո» ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ` բախվել են ավտոմեքենաներ, տուժածներ չկան, առկա է գազի արտահոսք:
1988 թվականի փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի մարզխորհրդի արտահերթ նստաշրջանն ընդունեց որոշում, որով արտահայտում էր արցախցիների ազատ ինքնորոշվելու կամքը: Երեք տասնամյակ առաջ Արցախի արդար պահանջին ու պայքարին միացավ ողջ հայությունը: Այսօր նշում ենք այդ պատմական շրջադարձային իրադարձության 30-րդ տարեդարձը, որն Արցախի Հանրապետությունն իրավամբ հռչակել է Արցախի վերածննդի օր:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ավելի քան մեկ միլիոն միգրանտների ներգրավումն օտար մշակույթներից Եվրոպան ընդմիշտ փոխել է դեպի վատթար կողմը։
Փետրվարի 20-ի ցերեկը, 25-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյան, հովտային գոտում՝ անձրևի տեսքով: Փետրվարի 21-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
«ՀՀ-ի և Արցախի իշխանությունների միջև եղած թյուրըմբռնումներն ամբողջությամբ հաղթահարված են»
«Վարչապետի՝ «շնաբարո վնգստացող դուրսպրծուկներ» ձևակերպումն անընդունելի է». Բորիս Նավասարդյան
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել անվանի դերասան, ռեժիսոր, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանի մահվան կապակցությամբ:
«Ոչ համազեկուցողները, ոչ էլ միջազգային այլ կառույց հանրաքվեն չեն կարող ճանաչել ոչ իրավական»
Կյանքի 90-րդ տարում մահացել է Ռուսաստանի Պետրովսկու անվան գիտության եւ վիրաբուժության կենտրոնի անեսթեզիոլոգիայի եւ վերակենդանացման բաժնի ղեկավար, ԽՍՀՄ-ի նախկին գլխավոր անեսթեզիոլոգ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի (ՌԳԱ) ակադեմիկոս Արմեն Բունիաթյանը:
«Որքան գնում է, համոզվում եմ, որ մեր իշխանություններն ավելի շատ մտածում են ոչ թե Հայաստանում իրոք ժողովրդավարական համակարգ ձևավորելու կամ նախորդ կոռումպացված իշխանությունների մնացուկներից ձերբազատվելու մասին, այլ իրենք մտածում են Հայաստանում մենիշխանություն ձևավորելու մասին»,- խոսելով կայանալիք հանրաքվեի մասին՝ ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը:
«Քանի որ քարոզարշավի ժամանակահատվածը շատ երկար է, չենք ցանկանում մարդկանց ձանձրացնել, ուստի ընտրել ենք ամենաճիշտ մարտավարությունը, և գնալով, կարծում եմ՝ կակտիվանա, կշատանա և դեպի ընտրության օրը քարոզարշավն ավելի կակտիվանա»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Գառնի-Երևան» ջրատարի վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 20-ին ժամը 14.00-ից մինչև փետրվարի 21-ը ժամը 14.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
Փետրվարի 15-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ ԼՂ հիմնահարցի վերաբերյալ քննարկումը շարունակում է տարաբնույթ քննարկումների առիթ դառնալ: Առաջին անգամ քննարկման ֆորմատով տեղի ունեցած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումից քաղաքագետ Գագիկ Համբարյան առավել անհանգստացած է այն հանգամանքով, որ, իր խոսքով, ՀՀ վարչապետը բացարձակ պատրաստ չէր այս հանդիպմանը, չնայած այն հանգամանքին, որ Նիկոլ Փաշինյանն ու իր աշխատակազմը պետք է նախապես կանխատեսեին, թե ինչ հարցեր են բարձրացվելու ադրբեջանական կողմից: