Բաժիններ՝

Ճապոնիայում ևս 274 մարդ է հեռացել Diamond Princess ճամփորդանավից

Diamond Princess ճամփորդանավը, որը Ճապոնիայում կարանտինի մեջ է կորոնավիրուսի պատճառով, փետրվարի 20-ին լքել է 274 մարդ: Այդ մասին Տոկիոյում տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտնել է երկրի առողջապահության, աշխատանքի եւ բարեկեցության նախարար Կացունոբու Կատոն։

«Այսօր նավից դուրս է եկել 274 մարդ, որոնց մոտ կարանտինի 14 օրվա ընթացքում չեն եղել (կորոնավիրուսի) ախտանշաններ, եւ անալիզները բացասական արդյունք են տվել»,-ասել է նախարարը: Ինչպես սպասվում է, ճամփորդանավից բոլոր ուղեւորների ափհանումը պետք է ավարտվի փետրվարի 21-ին: Նախօրյակին, երբ ավարտվել է կարանտինի երկշաբաթյա ժամկետը, նավից ափ են դուրս բերվել առաջին 443 հոգին, որոնք այդ պահի դրույթամբ վիրուսով վարակված չէին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս