Քննչական կոմիտեի նախագահի տեղակալը հանդիպել է մահացած զինծառայող Հայկ Ասրյանի հարազատներին
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյանն այսօր Ստեփանակերտ քաղաքում հանդիպել է 2020 թվականի փետրվարի 14-ին մահացած լեյտենանտ Հայկ Ասրյանի հարազատներին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հ.Ասրյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով իրականացվող քննչական և դատավարական գործողությունները:
Հ.Ասրյանի հարազատները ներկայացրել են իրենց մտահոգություններն ու նկատառումները դեպքի առթիվ:
Ա.Կրկյաշարյանը վերջիններիս վստահեցրել է, որ նախաքննական մարմնի կողմից մանրամասն քննության առարկա են դարձվելու քրեական գործով էական նշանակություն ունեցող և տուժողի իրավահաջորդներին մտահոգության տեղիք տված բոլոր հանգամանքները։