ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) ենթադրյալ գործակալն Իրանում մահապատժի է դատապարտվել իրանական միջուկային ծրագրի բնագավառում լրտեսության համար:
ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում փետրվարի 3-ին՝ ժամը 07:35-ի սահմանում, նախնական՝ զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով, թեթև հրազենային վիրավորում է ստացել Պաշտպանության բանակի զինծառայող, 2000 թվականին ծնված Արթուր Տիգրանի Դալաքյանը:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինչպես կասեր դասականը` Ֆիմա, ես չհասկացա` մեզ գովում են, թե՞ հայհոյում )…այս արտահայտությունը բնութագրում է եվոպացիների արձագանքն Հայաստանում ՍԴ-ի շուրջ ծավալվող իրադարձությունների մասին։
Մեկնարկել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական դատական նիստը. ՈւՂԻՂ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2019 թվականի հունիսի 25-ին Ազգային ժողովի կողմից ընդունված ՀՕ-68-Ն օրենքի համաձայն՝ այն ֆիզիկական անձինք, ովքեր 2019 թվականի հունիսի 29-ից հետո այլ ֆիզիկական անձանց օտարել են 365 օրվա ընթացքում ձեռք բերված ավտոմեքենա կամ ավտոմեքենաներ (այդ թվում՝ առաջին դեպքով), պարտավոր են մինչև գործարքին հաջորդող տարվա ապրիլի 20-ը հարկային մարմին ներկայացնել եկամտային հարկի տարեկան հաշվարկ և վճարել եկամտային հարկը՝ օտարված ավտոմեքենայի պայմանագրային արժեքի 1% -ի չափով, բայց ոչ պակաս, քան ավտոմեքենայի շարժիչի յուրաքանչյուր ձիաուժ հզորության համար 150 դրամից, իսկ շարժիչի հզորությունը կիլովատերով արտահայտված լինելու դեպքում՝ համապատասխան հզորության նկատմամբ կիրառվում է 1.36 գործակից։
«Ես նման տեղեկություն չունեմ, մենք՝ բոլորս, որպես քաղաքական գործիչներ և հասարակ քաղաքացիներ, ուզում ենք, որպեսզի Քանանյանը և նրան միացած անձը դադարեցնեն հացադուլը, քանի որ իրենց առողջությանը կարող է վտանգ սպառնալ»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը։
Եղանակային պայմանների պատճառով Սևան-Երևան ճանապարհահատվածում տեղի է ունեցել շղթայական ավտովթար, սակայն ներկայումս երթևեկությունը վերականգնվել է:
Բելգիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու երկրում առաջին դեպքը. այն ախտորոշել են Չինաստանից հայրենադարձի մոտ, որը կարանտինի մեջ է գտնվում զինվորական հոսպիտալում:
Հարգելի՛ վարորդներ, զգուշացնում ենք, որ Գեղարքունիքի մարզում առատ ձյան և անբավարար տեսանելիության պատճառով դժվարանցանելի են մարզի բոլոր ճանապարհահատվածները, ուստի խնդրում ենք երթևեկել բացառապես խիստ անհրաժեշտության դեպքում:
Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում բուժում ստացած ազգությամբ չինացի երկու անձինք դուրս են գրվել հիվանդանոցից:
Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները երկրի արեւմուտքի Բաղդատի բնակավայրում հրդեհից վեց մարդու զոհվելու կապակցությամբ հրաժարվել են փետրվարի 4-ին Թբիլիսիում խորհրդարանի շենքի առջեւ բողոքի ակցիաներ անցկացնելուց։
«Auroranews.am» կայքի «Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը. Ուշագրավ մանրամասներ» վերտառությամբ հրապարակումը ՀՀ գլխավոր դատախազությունն ուղարկել է նախաքննական մարմին՝ հարուցված քրեական գործի շրջանակներում դրանում ներկայացված տվյալներն ու հանգամանքները մանրամասն ստուգման ենթարկելու հանձնարարությամբ:
Ստամբուլում ձերբակալվել է թուրքական ռեստորաններից մեկում դանակահարության համար հետապնդվող 35-ամյա օրենքով գող Գուրամ Չիխլաձեն, որը քրեական միջավայրում հայտնի է Կվեժովիչ մականվամբ:
Ներկա դրությամբ արդեն 46 օտարերկրյա ավիափոխադրողներ դադարեցրել են թռիչքները ՉԺՀ:
Ինչքան էլ անհավանական թվա, բայց գրիչը դարձավ սև ու սպիտակի հրեշավոր բաժանման էֆեկտիվ հակաթույնը։ Գրչի պատմությունից հետո հասարակության այդ բաժանումն այլևս անցյալ է։ Սա է այդ պատմության ամենակարևոր ձեռքբերումը։ Հիմա արդեն լրիվ ուրիշ բաժանում և լրիվ ուրիշ հաշվարկ է գնում։ Հիմա բաժանումն իսկապես անհատական մակարդակով է՝ նա, ով հասկանում է իրականությունը, և նա, ով չի հասկանում (կամ՝ չի ուզում հասկանալ), նա, ով կարողանում է ինքնուրույն մտածել, և նա, ով չի կարողանում (կամ՝ չի ուզում), նա, ով ունի այդպիսի պոտենցիալ և նա, ով չունի։
Երևանի Սեբաստիա, 27 հասցեում գործող «Հայփոստ» ՓԲԸ բաժանմունքում փետրվարի 3-ին կատարված ավազակային հարձակման դեպքով հարուցվել է քրեական գործ:
Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշմամբ «Ալեքս Հոլդինգ»,«Ալեքս էնդ Հոլդինգ», «Արմեն-Համիկ Հ/Ձ», «Սիթի», «Նոր Զովք», «Էվրիկա Գրուպ», «Մաջիդ Ալ Ֆութաիմ հայփերմարքեթս էյ-էմ» և «Սաս Գրուպ» ընկերությունների նկատմամբ վարչական վարույթ է հարուցվել: Այս մասին հայտնեցին ՀՀ ՏՄՊՊՀ-ից:
Հնդկաստանի իշխանությունները նոր տիպի կորոնավիրուսով վարակման երեք հաստատված դեպքերի պատճառով արտակարգ դրության ռեժիմ են հայտարարել Քերալայի նահանգում:
Փետրվարի 3-4-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 1 ահազանգ է ստացվել հանրապետության տարածքում նկատված օձի վերաբերյալ:
Կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակից ելնելով Չինաստանում ՀՀ դեսպանատան հետ կապ հաստատելու կոչին արձագանքել է ՀՀ շուրջ 600 քաղաքացի. ՉԺՀ տարածքում կարանտինի գոտում գտնվող ՀՀ քաղաքացիներից ևս մեկն առաջիկա օրերին կտարհանվի:
Ի՞նչ ենք կորցնում առանց սիրո և որտե՞ղ գտնենք այդքան անհրաժեշտ սերը։ Սերը հոգեբանության ու հոգևորի լույսի ներքո. ՈՒՂԻՂ
Սուրեն Պարսյանը՝ վառելիքի շուկայի, գազի գնի և տնտեսական իրավիճակի մասին. ՈՒՂՒՂ
Հոնկոնգում երկրորդ օրն անընդմեջ հարյուրավոր բժիշկներ աշխատանքի դուրս չեն եկել՝ պահանջելով փակել սահմանը մայրցամաքային Չինաստանի հետ, որպեսզի կանխվի մեգապոլիսում կորոնավիրուսի տարածումը:
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը ՀՀ զինված ուժերի մարտունակությունը և մարտական պատրաստությունը պահպանելիս հրամանատարությանն աջակցելու, կոռուպցիայի հակազդմանն օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպք:
Չինաստանում նոր կորոնավիրուսի հարուցած թոքաբորբով վարակվածների ընդհանուր թվում մահաբեր վախճանների բաժինը կազմում է 2,1 տոկոս, ինչն զգալիորեն ցածր է, քան ոչ տիպական թոքաբորբի (շնչուղիների ծանր սուր համախտանիշի) ժամանակ:
ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփը հաղթանակ է տարել հանրապետականների՝ փետրվարի 3-ին Այովայում կայացած կուսակցական ժողովներում:
Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ոստիկանությունը մենթանոցի վերածած Նիկոլ Փաշինյանը Ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանին ստորացնում է մինչև վերջ` որպես տղամարդ ու որպես սպա: ՍԴ նախագահին շանտաժ անելու նպատակով կալանավորված Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանի քրոջ որդուն` 6-րդ վարչության ավագ օպերլիազոր Սերգեյ Ղամբարյանին, «փոխադրել են ծառայության» Մեղրի՝ որպես անչափահասների գործերով օպերլիազոր:
Ինչպես ավելի վաղ հայտարարել էինք՝ նոր կորոնավիրուսի թեստերն արդեն Հայաստանում են: Այս պահին հոսպիտալացված կասկածելի 6 պացիենտներից իրականացվել են նմուշառումներ՝ լաբորատոր հետազոտությունների նպատակով:
Հայաստան ներմուծում իրականացնող տնտեսավարողները մաքսազերծման փուլում երբեմն դիմում են հնարքների՝ թաքցնում ձեռքբերված ապրանքի իրական արժեքը, ներկայացնում ապրանքի սխալ նկարագիր՝ նվազ մաքսատուրք, հետագայում նաև պակաս հարկեր վճարելու նպատակով: Այս խախտումները, սակայն, բացահայտվում են հետբացթողումային փուլում, 2019-ի արդյունքներով բացահայտվել է 304 մլն դրամի խախտում: «Արմենպրես»-ն այս թեմայով զրուցել է Պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության հետբացթողումային հսկողության վարչության պետ Արմեն Սաֆարյանի հետ:
Չորս մանկահասակ երեխա եւ երկու կին հրդեհի զոհ են դարձել Քութայիսի (Իմերեթի տարածաշրջան) մերձակա Բաղդատի գյուղում: