«Երկրի վրա ակնհայտ դրսերից «մատ են թափ տալիս»». Արման Աբովյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինչպես կասեր դասականը` Ֆիմա, ես չհասկացա` մեզ գովում են, թե՞ հայհոյում )…այս արտահայտությունը բնութագրում է եվոպացիների արձագանքն Հայաստանում ՍԴ-ի շուրջ ծավալվող իրադարձությունների մասին։
Ախր ստեղ են ասել`ասողին լսող է պետք։ Երբ սահմանադրականի շուրջ բոլոլայի սկզբում մենք մեզ ճղում էինք մեջտեղից՝ ասելով, որ չի կարելի անել քայլեր, որոնք կասկածի տակ կդնեն գործողությունների օրինականությունը երկրում, մեզ չէին լսում, երբ մենք ասում էինք, որ չի կարելի էմոցիաները դարձնել քաղաքական կատեգորիա, մեզ կրկին չէին լսում։
Իսկ հիմա, դուրներս գա, թե չէ, երկրի վրա ակնհայտ դրսերից «մատ են թափ տալիս» և, որքանով էլ մենք մեզ համոզենք, որ դա այդպես չէ, միևնույն է, հասկանում ենք, որ ստեղծված իրավիճակում եվրոպական «հաթաթան» անխուսափելի էր։
Իհարկե, կարելի է ուշադրություն չդարձնել զգուշացումներին և վազելով կրկին կանգնել հին քորոցի վրա, բայց պետք է հաշվի առնել, որ չհաշվարկված և կասկածելի քայլերը խփելու են ամբողջ երկրին, այսինքն` մեզ բոլորիս»:
Ինչպես կասեր դասականը` Ֆիմա, ես չհասկացա` մեզ գովում են, թե՞ հայհոյում )…այս արտահայտությունը բնութագրում է…
Gepostet von Arman Abovyan am Montag, 3. Februar 2020