«Ոստիկանությունը մենթանոցի վերածած Նիկոլ Փաշինյանը Ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանին ստորացնում է մինչև վերջ` որպես տղամարդ ու որպես սպա». Միհրան Հակոբյան
Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ոստիկանությունը մենթանոցի վերածած Նիկոլ Փաշինյանը Ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանին ստորացնում է մինչև վերջ` որպես տղամարդ ու որպես սպա: ՍԴ նախագահին շանտաժ անելու նպատակով կալանավորված Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանի քրոջ որդուն` 6-րդ վարչության ավագ օպերլիազոր Սերգեյ Ղամբարյանին, «փոխադրել են ծառայության» Մեղրի՝ որպես անչափահասների գործերով օպերլիազոր:
Չեք կասկածում, չէ՞, որ երիտասարդ ոստիկանին առաջարկներ է եղել` քեռուդ ասա, թող օգնի մեզ գործ կարել ՍԴ նախագահի վրա, համ իրեն կազատենք, համ էլ քեզ մի լավ պաշտոն կտանք, դրսևորվելու և սպայական կարիերա անելու հնարավորություն կտանք:
Հակառակ դեպքում` Երևանից տեղափոխվում ես Մեղրի` որպես անչափահասների գործով օպերլիազոր: Աշխատավարձն էլ 180-200 հազար դրամ: Ըստ էության, սա նշանակում է` դիմում գրի, գործից դուրս արի:
Փաստորեն, Սերգեյ Ղարիբյանի բախտը բերել է, որ սովետական միլիցիայի սպա չէ, թե չէ մերօրյա բերիաները նրան Մագադանի ու Կոլիմայի կողմերն էին «գործուղելու»: Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ Փաշինյանի ջեբի միլիցա Արման Սարգսյանի մասին»:
Ոստիկանությունը մենթանոցի վերածած Նիկոլ Փաշինյանը Ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանին ստորացնում է մինչև վերջ`…
Gepostet von Mihran Hakobyan am Montag, 3. Februar 2020