
Սևան-Երևան ճանապարհահատվածում տեղի է ունեցել շղթայական ավտովթար. երթևեկությունը վերականգնվել է

Եղանակային պայմանների պատճառով Սևան-Երևան ճանապարհահատվածում տեղի է ունեցել շղթայական ավտովթար, սակայն ներկայումս երթևեկությունը վերականգնվել է:
«Արմենպրես»–ի հետ զրույցում՝ այս մասին ասացին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
«Սևան-Երևան ճանապարհահատվածից ահազանգ է ստացվել, որ մի քանի վթար է տեղի ունեցել: Այս պահին խմբերը տեղում աշխատում են, երթևեկությունը վերականգնվել է, և որևէ խնդիր չկա: Հստակ դեռևս չենք կարող ասել, թե քանի վթար է արձանագրված»,- ասացին ոստիկանությունից:
կոտրած-ջադած մեքենաներ տագնապած ու անհանգստացած ժողովուրդ: Կան տուժածներ:
Gepostet von Վահագն Սարոյան am Montag, 3. Februar 2020