
Ուշադրություն. խնդրում ենք երթևեկել բացառապես խիստ անհրաժեշտության դեպքում. ՃՈ

Հարգելի՛ վարորդներ, զգուշացնում ենք, որ Գեղարքունիքի մարզում առատ ձյան և անբավարար տեսանելիության պատճառով դժվարանցանելի են մարզի բոլոր ճանապարհահատվածները, ուստի խնդրում ենք երթևեկել բացառապես խիստ անհրաժեշտության դեպքում:
Վարդենյաց լեռնանցքը (Սելիմ) և Սոթք-Քարվաճառ ճանապարհահատվածները փակ են բեռնատարների համար, իսկ թեթև մարդատարների համար դժվարանցանելի են:
Ինչպես և Արցախի Հանրապետություն մեկնողներին խորհուրդ է տրվում երթևեկել Մ2՝ Երևան-Երասխ-Գորիս-Կապան միջպետական ճանապարհահատվածով:
Ճանապարհային ոստիկանություն