«Էսօր իրենք են, վաղը կարող է մեկ ուրիշը լինել։ Ժողովրդավարության կառուցման երկարուձիգ ճանապարհին ամենակարևորը սկզբունքներին չդավաճանելն է»

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Էդգար Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ես մարդու իրավունքներ ասվածը շատ պարզ եմ հասկանում՝ դա բոլորի համար է ու առանց կրկնակի ստանդարտների։ Անկախ նրանից, թե իմ, վարչապետի կամ մեկ ուրիշի քիմքին տվյալ անձը գալիս է կամ չի գալիս։

Եթե որևէ քրեական հոդված առերևույթ չի խախտել, բայց ենթարկվում է հետապնդման, անհամաչափ ուժի կիրառման, ազատության սահմանափակման, դա ինքնին արդեն քաղաքական է, ոտնահարում է մարդու իրավունքներն ու դատապարտելի է։ Ինչը և հիմա այս գրառմամբ անում եմ՝ չնայած բոլորին էլ պարզ է, թե տվյալ անձանց ինչպես եմ վերաբերվում։ Էսօր իրենք են, վաղը կարող է մեկ ուրիշը լինել։ Ժողովրդավարության կառուցման երկարուձիգ ճանապարհին ամենակարևորը սկզբունքներին չդավաճանելն է։ Ձեզ էլ եմ հորդորում այդպես վարվել»։

https://www.facebook.com/araedgar/posts/10157119305188262

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031