
Ես չհասկացա այսօրվա «մասկի շոուի» իմաստը․ Արման Աբովյան

Ես, անկեղծ ասած, չհասկացա այսօրվա «մասկի շոուի» իմաստը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը։
«Այսօրվա իրադարձությունների կապակցությամբ կարելի է ասել միայն մեկ բան՝ յուրաքանչյուր գործողություն, որը ձեռնարկում է իշխանությունը, ձերբակալելու կամ բերման ենթարկելու՝ հանրային ճանաչողություն ունեցող անձանց նկատմամբ, պետք է լինի հազար տոկոս հիմնավորված, հակառակ դեպքում շատ լուրջ բոլոլա է լինելու, շշշշաաատտտտ լուրջ։
Ես, անկեղծ ասած, չհասկացա այսօրվա «մասկի շոուի» իմաստը, չնայած ենթադրություններ իհարկե կարող եմ անել, սակայն սպասենք-տեսնենք, թե ինչպես են զարգանալու իրադարձությունները։
Հ.Գ. հա քանի չեմ մոռացել ևս մեկ բան, ինչ-որ մեկը թույլ է տվել իրեն արտահայտություն, որ ձերբակալությունը դա «հանրային պահանջ է»։
Ախր «հանրային պահանջի» թեզը ուղղակի դիկտատուրայի թեզ է, այսքանը հասկանալու համար պետք չէ լինել հանճար»,-նշել է նա։