
Իշխանությունների կողմից ՍԴ դատավորներին թիրախավորելը, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականը նույն գործողության շարունակական էլեմենտներ են. Լևոն Քոչարյան

Իշխանությունների կողմից Սահմանադրական դատարանի դատավորներին թիրախավորելը, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականը նույն գործողության շարունակական էլեմենտներ են: Tert.am-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը:
«Եթե ժամանակագրական առումով նայենք, կհասկանանք՝ երբ իշխանությունները սկսեցին հասկանալ, որ ՍԴ-ն պետք է փոխվի. դա ուղիղ կապ ունի հորս գործի հետ: Անցած տարվա մայիսից սկսած, երբ Առաջին ատյանի դատարանը գործն ուղարկեց ՍԴ, այդ ժամանակ սկսվեց այս ամբողջ գործընթացը՝ թիրախավորել ՍԴ դատավորներին, այնուհետև հայտնի սեպտեմբերի 4-ի որոշումից (այդ օրը, հիշեցնենք, ՍԴ-ն, քննելով «Մարտի 1-ի» գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի դիմումը՝ հակասահմանադրական էր ճանաչել դիմումում վիճարկվող երկու հոդվածներից մեկը. Tert.am) օրեր անց նաև հրաժարական տվեց ԱԱԾ տնօրենը»,-ասաց Քոչարյանը:
Նա նշեց, թե չի պատկերացնում իրավիճակի հանգուցալուծումը. «Չգիտեմ՝ ՍԴ դատավորներն ինչքանով տեղի կտան այն հսկա ճնշումներին, որ գործադրվում է նրանց հանդեպ»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։