«Այս իշխանություններն արտաքին թշնամիններին թողած՝ փորձում են շարունակաբար պառակտել հասարակությանը». Արմեն Աշոտյան
Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր Ոստիկանության 6-րդ վարչությունից անմիջապես եկել էր «Եռաբլուր»:
Նա տեղեկացրեց, որ Ոստիկանություն էր գնացել՝ հասկանալու համար, թե ինչու են բերման ենթարկել «ՎԵՏՈ» նախաձեռնության ղեկավար Նարեկ Մալյանին։
Հիշեցնենք, որ ավելի ուշ բերման են ենթարկել նաև «Ադեկվադ» կուսակցության անդամներ Արթուր Դանիելյանին, Կոնստանտին Տեր-Նակալյանին, Ազատ Ադամյանին և Գրիգոր Մինասյանին:
«Ցավում եմ, որ արտաքին թշնամու դեմ պայքարող Հայոց բանակի տոնը նշանավորվեց ներքին թշնամանքի հերթական ալիքով, հասարակության ներսում թշնամիներ որոնելու անհագուրդ ցանկությամբ, նոր ռեպրեսիաներով։
Խորհրդանշական եմ համարում, որ այս իշխանություններն արտաքին թշնամիներին թողած՝ փորձում են շարունակաբար պառակտել հասարակությանը։ Ցավում եմ, որ այսօր նման զարհուրելի դեպքեր տեղի ունեցան»,- եզրափակեց Արմեն Աշոտյանը։