Բաժիններ՝

«Ես կցանկանայի, որ «Բարսան» ավելի լավ խաղար: Բայց մենք եզրակացություններ կանենք»․ Սետյեն

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետյենն ամփոփել է Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչի հանդիպումն «Իբիցայի» հետ (2:1):

«Մենք գիտեինք, որ սա չափազանց բարդ խաղ է: Սա ուժեղ թիմ է, որը հիանալի հանդիպում անցկացրեց պաշտպանական խաղի առումով, ով կարողացավ գոլ խփել: Դա նրանց վստահություն էր տալիս, և մեզ համար դժվար էր ճանապարհ գտնել դեպի իրենց դարպաս: Դա հեշտ չէր: Ես հարգում եմ մրցակցին:

Վերջին խաղում մենք ամեն ինչ շատ ավելի լավ վերահսկեցինք: Այսօր շատ սխալներ կային, մենք շատ բան թույլ տվեցինք մրցակցին:

Հանդիպման առաջին կեսին ինձ դուր չեկավ թիմի խաղարկությունը: Ես կցանկանայի, որ մենք ավելի պարզ խաղայինք և որոշ բաներ էլ ավելի լավ անեինք: Բայց այստեղից մենք հետևություններ ենք անելու ապագայի համար: Այն, ինչ դուք սխալ եք անում, կարող է հեշտ ուղղվել»,- ասել է Սետյենը։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031