«Հայաստանն ու Իրանը չունեն լուրջ խնդիրներ, սակայն առևտրատնտեսական հարաբերություններում կա դեռևս չիրացված լուրջ ներուժ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց իրանցի վերլուծաբան Սալար Սեյֆոդինին` մեկնաբանելով հայ-իրանական հարաբերությունների ներկայիս մակարդակը և կարծիքները, որ այդ հարաբերություններում կա չիրացված առևտրատնտեսական ներուժ:
Հորդառատ անձրևը, որը սկսվել է կիրակի գիշերը, դարձել է լիբանանյան Բեյրութի կենտրոնական փողոցների և թունելների հեղեղման պատճառ:
Երևանի քաղաքապետարանը 2020թ.-ի հունվարից նախատեսում է բարձրացնել մարզամշակութային կենտրոնների՝ շուրջ 5000 աշխատակիցների աշխատավարձը: Երաժշտական և արվեստի դպրոցների, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնների աշխատակիցների աշխատավարձը նախատեսվում է ավելացնել՝ մինչև 25 %, մարզադպրոցների աշխատակիցներինը՝ շուրջ 56 %: Ավագանու որոշում դեռ չկա, սակայն հարցն արդեն լայն արձագանք է ստացել: Ծովինար Հովհաննիսյանը, որ Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում դասավանդում է արդեն […]
Դեկտեմբերի 8-ին հաղորդվել էր 38-ամյա Լիլիթ Կ.-ի կողմից 32-ամյա Վիգեն Պ.-ի և նրա կնոջ հասցեին սպանության սպառնալիքներ հնչեցնելու և նրանց բնակարանի անձեռնմխելիության խախտման փորձի մասին:
Կյանքից հեռացել է «Արարատ 73»-ի լեգենդար ֆուտբոլիստ Սուրեն Մարտիրոսյանը:
Բանակցությունները տարվում են փաստաթղթի, սկզբունքների շուրջ՝ համաձայնեցված, բայց, թե որո՞նք են այդ համաձայնեցված դրույթները՝ անհասկանալի է։ Ադրբեջանական կողմը հստակ ասաց, որ իրենց բանակցային դիրքորոշմամբ փորձ են անում չեղարկել արցախյան պատերազմի արդյունքները, չեղարկել մեր հաղթանակն այդ արդյունքներում և վերադառնալ նախապատերազմական իրավիճակին՝ ասելով, որ այս սկզբունքներով մենք կսկսենք, որից հետո կխոսենք մնացածի մասին։ Տպավորություն է, որ հայկական կողմն էլ է այդ սկզբուքների շուրջ խոսում, որովհետև այլ փաթեթ չի ներկայացնում, բացի Զոհրաբ Մնացականյանի վերջին ելույթից։
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Փարիզում բանակցություններ է վարում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:
Գլխավոր տոնածառի լույսերը կվառվեն դեկտեմբերի 21-ին՝ ժամը 20:00-ին, այս մասին:
ՉԺՀ-ի կառավարությունը կարգադրել է երեք տարի անց ամբողջովին հրաժարվել պետական հաստատություններում եւ հասարակական կազմակերպություններում համակարգչային սարքավորման եւ ծրագրային ապահովման օգտագործումից, որոնք ստեղծվել են երկրի սահմաններից դուրս: Այդ մասին դեկտեմբերի 9-ին հայտնել է Financial Times թերթը՝ վկայակոչելով աղբյուրներ։
Մինչ Ամուլսարի շուրջ կառավարությունը շարունակում է պահպանել անհասկանալի լռություն, «Լիդիան» ընկերությունն անցյալ ամիս հրապարակել էր մամուլի հաղորդագրություն, որտեղ, ի թիվս այլ հավանական զարգացումների, չէր բացառում, որ դեկտեմբերի 20-ից հետո, եթե ընկերության վարկատուները համաձայնության չգան մարումները հետաձգելու շուրջ, ընկերությունը, հնարավոր է, դեֆոլտի գնա:
«2013 թվականի սկզբին, երբ ես դատական իշխանության բարեփոխումները գլխավորող կառույցի սովորական անդամ էի, քննադատում էի այն դատավորներին, ովքեր խիստ դիմադրություն էին ցույց տալիս բարեփոխումներին: Ես անգամ անուններ էի հրապարակում լրատվականների առաջ, քննադատում էի անհատական որոշումներն ու կարող եմ ասել, որ դա դուր չէր գալիս այն մարդկանց, ովքեր իրենց անվանում էին հասարակական կազմակերպություններ»:
Հակադոպինգային միջազգային կազմակերպությունը` WADA-ն, զրկել է Ռուսաստանին՝ միջազգային մրցաշարի, Օլիմպիական խաղերի մասնակցելու իրավունքից` 4 տարով:
Այդ հաջողությունների առյուծի բաժինը որևէ կապ չունի Նիկոլ Փաշինյանի և նրա ղեկավարած կառավարության հետ։ Նախորդ իշխանությունները ներկաներին թողեցին մի մեծ հնարավորություն, որը մեծ քանակի՝ 115 միլիարդ դրամի կարգի ֆինանսական հնարավորություններ է բերում։ Օրինակ՝ այն արտոնյալ ռեժիմը, որով մեքենաները ներկրվում են ՀՀ և արտահանվում ԵԱՏՄ երկրներ, այս տարվա դեկտեմբերի 31-ով կավարտվի։
ՀՀ իրականության մեջ վերջին 30 տարիների ամենաառաջնային հարցը շարունակում է մնալ Արցախի հարցի կարգավորումը․ հենց այս հարցի շուրջ են բանակցել ՀՀ բոլոր ղեկավարները։ ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո բավականին մշուշոտ էր այն հարցը, թե Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը, ի վերջո, ինչ բանակցային փաթեթի շուրջ են բանակցում ադրբեջանական կողմի հետ։ Եվ այդ ամենը հանրային դարձավ միայն վերջերս։
«Ֆայտոն Ալեքը » ֆիլմի պրեմիերան ԳյումրիումՀին ու նոր Գյումրին իր կոլորիտով եւ պատմամշակութային արժեքներով:
Նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 6-ը Երևանում, Կոտայքի և Արմավիրի մարզերում 5 ավազակային հարձակում էր կատարվել:
ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանն ընդունել է Պետական եկամուտների կոմիտեի հրավերով Հայաստանի Հանրապետությունում գտնվող խաղային ոլորտի միջազգային փորձագետներ Մարտին Բրիտոնին և Ալեքսանդըր Հաբեռլին:
Արգենտինայում Մեքսիկայի դեսպան Օսկար Ռիկարդո Վալերոն հետ կկանչվի հայրենիք Բուենոս Այրեսում խանութից գրքի գողության մեղադրանքի պատճառով:
Դեկտեմբերի 6-ին ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության և ՊԵԿ ծառայողները Գոգավանի սահմանային անցակետում իրականացրել են համալիր օպերատիվ-քննչական միջոցառում,որի շրջանակներում գլխավոր վարչություն բերման են ենթարկվել ու ձերբակալվել մի խումբ պաշտոնատար անձինք, տեղեկացնում է Ոստիկանության կայքը։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 9-ին նախագահական նստավայրում աշխատանքային հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Այս որոշումն արդարացված կլիներ, եթե վերաբերեր որոշ բեմական գնումների, որոնք իրենց տեսակով եզակի են, և բարդ է ստանալ տեխնիկական բնութագիր՝ ապահովելով ապրանքի բարձր որակը։ Ադյպիսիք են բեմական հագուստը, դեկորացիաները և այլն։ Սակայն կառավարությունը տվել է այնպիսի ձևակերպում, որով ցանկացած մշակութային միջոցառում՝ համերգ, հրավառություն, բեմային այլ միջոցառումներ, այսուհետ կարող են անցկացվել մեկ անձից գնումով։
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը դեկտեմբերի 9-ին այցելել է Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի «Ոսկեփորիկ» մանկական զարգացման կենտրոն:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է ավտոմեքենաներից կատարված գողությունների երկու տասնյակից ավելի դեպք: Երևանի 30-ամյա բնակիչը կալանավորվել է:
«Անցյալում մեր կառավարությունը, որը դատական իշխանության բարեփոխումներն էր իրականացնում, բոլոր դատավորներին տուն էր ուղարկում, ու նրանց փոխարինում էր նոր դատավորներով: Այդ բարեփոխումների մի մասն աշխատում էր, մի մասը՝ ոչ»,- ասաց Թեա Ցուլուկիանին՝ հավելելով, թե Հայաստանում այդ նախագծի իրականացման հետևանքների մասին ոչ ոք այժմ հստակ չի կարող ասել:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում կատարված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել են մի խումբ անձանց կողմից, զենքի գործադրմամբ ավազակային հարձակում կատարելու մի շարք դեպքեր. մեղադրանք է առաջադրվել 4 անձի:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում դեկտեմբերի 9-ին կայացել է նախարար Ֆելիքս Ցոլակյանի հանդիպումը լեռնային զբոսաշրջության ոլորտի առաջատար ներկայացուցիչների հետ, որի նպատակն էր լեռնափրկարարական ծառայությունների իրականացման ոլորտում առկա խնդիրների քննարկումը:
Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից հին աղբամանների` նորերով փոխարինման գործընթացը շարունակվում է:
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ: Մեղադրանք է առաջադրվել «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենին:
Ոչ մի ծխող չի ուզում, որ իր երեխան ծխի, դրա համար պետք է ծխողները դառնան վտարանդի. Այս մասին Ազգային ժողովում «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» հարցի քննարկմանն ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը:
Հայաստանը 2018-ի տվյալներով դասակարգվում է մարդկային զարգացման բարձր սանդղակում՝ զբաղեցնելով 81-րդ տեղը 189 երկրների և ՄԱԿ-ի կողից ճանաչված տարածքների շարքում: