![](/banners/BeFunky-design.jpg)
Բեյրութում հորդառատ անձրևները հեղեղել են փողոցներն ու օդանավակայանի մուտքը
![](https://168.am/wp-content/uploads/2019/12/998245.jpg)
Հորդառատ անձրևը, որը սկսվել է կիրակի գիշերը, դարձել է լիբանանյան Բեյրութի կենտրոնական փողոցների և թունելների հեղեղման պատճառ:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, տարերային գետեր առաջացել են նաև Ռաֆիկ Խարիրի անվան միջազգային օդանավակայանի ժամանման սրահի մոտ:
Քաղաքային ջրատարները չեն կարողացել հաղթահարել Լիբանանի մայրաքաղաքում տեղացած հորդառատ անձրևը, ինչի արդյունքում տրանսպորտային հանգույցները և մարդաշատ փողոցները անցել են ջրի տակ: Որոշ հատվածներում ջրի խորությունը հասել է մինչև կես մետր:
Բեյրութի հարավային հատվածում ջրի պատճառով փակվել է «Կոստա-Բրավա» թունելը, ինչն էլ իր հերթին պարալիզացրել է տրանսպորտային երթևեկությունը:
Այսպիսի ուժգնությամբ տարերային նման երևույթն առաջին անգամ չի Լիբանանում: Ձմեռային շրջանում հորդառատ անձրևներ ու ջրհեղեղներ հաճախ են լինում: