Քվենտին Տարանտինոն (Մեկ անգամ Հոլիվուդում), Մարտին Սկորսեզեն (Իռլանդացին) և հարավկորեացի ռեժիսոր Պոն Չժուն Հոն (Մակաբույծները) լավագույն ռեժիսոր անվանակարգում նոմինացված են «Ոսկե գլոբուս» ամենամյա մրցանակաբաշխությանը:
Սամոայում կարմրուկի համաճարակի հետեւանքով մահացածների թիվը հասել է 70-ի: Այդ մասին դեկտեմբերի 9-ին հայտնել է երկրի կառավարությունը Twitter-ի իր պաշտոնական էջում։
«Վարչական դատարանը՝ Սամվել Հովակիմյանի նախագահությամբ, րոպեներ առաջ բացարձակ արդար վճիռ կայացրեց, բավարարեց իմ ու Լիանայի հայցը՝ ընդդեմ Հեռուստառադիոխորհրդի ապօրինի որոշման»,- մասնավորապես կարդում ենք Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» լրատվական ծրագրի լրագրող, այս տարեսկզբին աշխատանքից ազատված Սիրանույշ Մուրադյանի ֆեյսբուքյան գրառման մեջ:
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները, հանրակրթական հաստատություններում իրականացվող շարունակական վերահսկողության շրջանակներում, պարզել էին, որ Արարատի մարզի Նոյակերտ գյուղի և Արարատ գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցների, Մասիս քաղաքի թիվ 1 և Ոսկետափ համայնքի մանկապարտեզների սննդամթերքի մատակարար «Եվա և Սյուզի» ՍՊԸ-ն այդ հաստատությունների խոհանոցներին սննդամթերքը մատակարարել է պայմանագրով սահմանված տեխնիկական բնութագրի պահանջների խախտմամբ:
Հայաստանը ներկայացնող Կարապետյան-Սենեկալ պարային զույգը հաջող մասնակցություն է ունեցել Հունգարիայում կայացած գեղասահքի միջազգային մրցաշարին:
«Բազմիցս վարչապետն է ասել այդ մասին, բազմաթիվ պատգամավորներ ու նախարարներ այդ մասին գրել են նաև իրենց CV-ներում: Հիմա խորհուրդ եմ տալիս Քոչարյան Անդրանիկին՝ կանչել Տիգրան Ավինյանին և հարցնել՝ ապրիլ-մայիս ամիսներին պաշտպանական ի՞նչ գործողությունների ես մասնակցել: Խորհուրդ եմ տալիս ՔՊ վարչության ընտրման օրը Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը վերցնել ու հարցնել, թե Փաշինյանն ինչո՞ւ է ստում: ԱԺ-ում 1974 թվականից հետո ծնված 55 արական սեռի իմքայլական պատգամավոր կա, որոնցից 30-ը չի ծառայել բանակում: Հիմա հարց եմ ուղղում Անդրանիկ Քոչարյանին՝ կանչեք այդ 30 հոգուն և հարցրեք՝ այդ ինչպե՞ս է եղել, որ բանակում չեք ծառայել: Որի կենսագրությունը նայում ես՝ կամ դոկտոր է, կամ հիվանդ. հիմա սա Ա՞Ժ է, թե՞ հիվանդանոց»:
Ինչպես ժամանակին սիրում էր ասել հայտնի ընդդիմադիր գործիչներից մեկը՝ «ռեժիմը խուճապի մեջ է», և այդ խուճապը բացահայտ նկատելի է ներկայիս քաղաքական բուրգի գագաթին գտնվողների գործողություններից։ Իշխանափոխությունից հետո այն, ինչ տեղի է ունենում հայաստանյան քաղաքական դաշտում, զարմանքի տեղիք չի տալիս, քանի որ այն աբսուրդ, անհեթեթ իրականությունը, ինչի ականատեսն ենք դառնում ամենօրյա ռեժիմով, ուղղակի դուրս է քաղաքական ու քաղաքագիտական ցանկացած տրամաբանությունից ու նորմից։
168 Լրահոս
Թե ինչու՞ ոչ Հյուսիսային պողոտայում և ոչ մասնավորի հետ՝ քաղաքապետարանը պարզաբանում է. նախկինում կրպակները տնտեսվարողներին տրամադրվել են առանց մրցույթի և առանց համայնքի նկատմամբ որևէ պարտավորության: Նախկին կազմակերպիչները նոր պայմաններով համայնքի հետ համագործակցել չեն ցանկացել: Այս տարի առաջին անգամ տնակ-կրպակները վարձակալությամբ կտրամադրվեն աճուրդով:
Դեկտեմբերի 6-ին ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության և ՊԵԿ ծառայողները Գոգավանի սահմանային անցակետում իրականացրել են համալիր օպերատիվ-քննչական միջոցառում,որի շրջանակներում գլխավոր վարչություն բերման են ենթարկվել ու ձերբակալվել մի խումբ պաշտոնատար անձինք։
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու ապօրինի շինություն մուտք գործած և գողություն կատարած անձի ինքնությունը։
«Հայաստանի տաքսի ծառայությունների ասոցիացիայի ճյուղային միության» նախագահ Վահագն Սահակյանը 168.am-ի հետ զրույցում ասել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ հուլիսի 1-ից տաքսու վարորդներն ամսական վճարումներից ազատվում են, ընդամենը խոստում էր. ոչ մի օրինական ուժ չունի:
Դեկտեմբերի 7-ին Եվրամիության Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումն ընդունել է 2019թ. համաժողովի հռչակագիրը: Ֆորումում քաղհասարակության ներկայացուցիչները բարձրացրել են Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի և, իրենց բնորոշմամբ, դատարանում առկա ճգնաժամի հարցը: Կոչ են արել Հայաստանի իշխանությանը՝ շուտափույթ ջանքեր կիրառել խնդիրը հանգուցալուծելու և նոր Սահմանադրական դատարան կազմավորելու ուղղությամբ, ինչն ամրագրել են հռչակագրում: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր խորհրդարանում անդրադառնալով այս հայտարարությանը՝ նշեց՝ քանի որ նման հայտարարություն արել է քաղհասարակությունը, և իրենք այնտեղ ներկայացրել են միայն բարեփոխումների իրենց ծրագիրը, ուստի այդ հատվածին չեն մասնակցել:
Դեկտեմբերի 9-ին, ժամը 12:56-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղում ավտոմեքենա է այրվում:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 9-ին ստորագրել է Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը:
Իտալական «Ռոմա»-ն նպատակ ունի հիմնական պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին:
«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը վստահ է, որ, չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի առաջ այսօր կան մի շարք օրակարգային խնդիրներ, որոնց իշխանությունը պետք է ամենօրյա ռեժիմով անդրադառնա, հայաստանյան նոր իշխանությունները որևէ օրակարգ իրենց սեղանին դրված չունեն, և չկա մեկը, որն առաջնորդվի հստակ մատնանշված ուղեգծով:
Այսօր Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը որոշեց բավարարել մեղադրող կողմի միջնորդությունը՝ դատավորին ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան նվիրված միջոցառման շրջանակներում:
Ազգային ժողովը քննարկում է «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունների փաթեթը: Պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի հեղինակած օրենսդրական փաթեթով առաջարկվում է շինությունների սեփականատերերին սույն օրենքով սահմանված պարտադիր, ինչպես նաև հաստատված այլ վճարները բազմաբնակարան շենքի կառավարման մարմնին վճարել անկանխիկ եղանակով՝ իր բանկային հաշվին:
Հարուրամյակի ամենացուրտ դեկտեմբերը Հայաստանում դիտվել է 1953թ-ին, հատկապես Արարատյան դաշտում օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից ցածր է եղել 10-12 աստիճանով, իսկ գիշերային ժամերին ամսվա վերջին օրերին ջերմաստիճանը նվազել է մինչև -30 աստիճան ցրտի։
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանն առաջիկայում կգլխավորի եվրոպական ակումբ:
Վրաստանի համար ներկայում անընդունելի է իր տարածքում Ռուսաստանի շահերին ծառայող որեւիցե կենտրոնի բացումը: Այդ մասին դեկտեմբերի 9-ին լրագրողներին հայտարարել է հանրապետության խորհրդարանի նախագահ Արչիլ Տալակվաձեն, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
Հետախուզվում էր դատաքննությունից խուսափելու համար:
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը որոշեց բավարարել մեղադրող կողմի միջնորդությունը դատավորին ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 9-ին՝ ժամը 15:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Հայ և ադրբեջանցի լրագրողների փոխայցերն ի սկզբանե կոչված էին նպաստելու կողմերի խաղաղությանը նախապատրաստվելուն, ինչի մասին կոչ էին անում ԵԱՀԿ ՄԽ խմբի համանախագահները և միջազգային հանրությունը, սակայն արդյունքում ստացանք այն, որ ադրբեջանցի լրագրողները ՀՀ և Արցախ այցերից իրենց երկիր վերադառնալուց անմիջապես հետո հակահայկական քարոզչություն պարունակող նյութեր հրապարակեցին՝ կտրված իրականությունից, թե իբր ՀՀ-ում տնտեսական և սոցիալական վիճակը բավականին ծանր է, չկան նորմալ խանութներ, ռեստորաններ, տրանսպորտ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան:
Փարիզի տարածաշրջանում դեկտեմբերի 9-ին ավտոմոբիլային խցանումները հասել են 2019 թվականի համար ռեկորդային ցուցանիշների, ինչի մասին հայտնել են Ֆրանսիայի զանգվածային լրատվամիջոցները։
Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ ընկերության աջակցությամբ Newmag ընկերությունը թարգմանել և հրատարակել է Շառլ Ազնավուրի «Մեղմ շշուկով» գիրքը: