«2013թ. ես քննադատում էի այն դատավորներին, ովքեր դիմադրում էին բարեփոխումներին, ու դեռ կարծում եմ, որ ես ճիշտ էի». Թեա Ցուլուկիանի

«2013 թվականի սկզբին, երբ ես դատական իշխանության բարեփոխումները գլխավորող կառույցի սովորական անդամ էի, քննադատում էի այն դատավորներին, ովքեր խիստ դիմադրություն էին ցույց տալիս բարեփոխումներին: Ես անգամ անուններ էի հրապարակում լրատվականների առաջ, քննադատում էի անհատական որոշումներն ու կարող եմ ասել, որ դա դուր չէր գալիս այն մարդկանց, ովքեր իրենց անվանում էին հասարակական կազմակերպություններ: Դա դուր չէր գալիս անգամ որոշ դոնորների: Բայց ես դեռ կարծում եմ, որ ես ճիշտ էի: Ահա Ձեր հարցի՝ իմ պատասխանը»,- ասաց Վրաստանի փոխվարչապետ, արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին՝ պատասխանելով 168.am-ի հարցին, թե իր կարծիքով` 2019 թվականի մայիսի 20-ին դատարանների մուտքերն ու ելքերն արգելափակելու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչն ինչքանո՞վ է իրավաչափ դատաիրավական բարեփոխում իրականացնելու ճանապարհին:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս