Նոյեմբերի սկզբին ՀՀ վարչապետ Փաշինյանը հայտարարեց՝ ռազմական գործողությունների վերսկսման ռիսկերն այսօր նվազ չեն, քան 3-5 տարի առաջ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հիշեցրեց «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը դեկտեմբերի 9-ին մասնակցել է Հայ-վրացական իրավական համագործակցության երրորդ ֆորումին: Տիգրան Ավինյանը, հանդիսանալով հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահը, կարևորեց Հայաստանի ու Վրաստանի միջև փոխգործակցության զարգացումը բոլոր ուղղություններով, ինչպես նաև արդարադատության ոլորտում երկու երկրների միջև հաստատված գործընկերային, ջերմ և կառուցողական հարաբերությունները:
Լույս դեկտեմբերի 9-ի գիշերը 4,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել իտալական Տոսկանայում՝ Ֆլորենցիայից ոչ հեռու:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 9-ին՝ ժամը 11:45-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
«Փորձ է արվում ԼՂ հարցի շուրջ հասարակության գլխի տակ փափուկ բարձ դնել». Անժելա Էլիբեգովա
2019թ. դեկտեմբերի 8-ին Պոլսի հայ համայնքը պատրիարք էր ընտրում: Թեև պաշտոնապես Պոլսի հայոց պատրիարքի անունը հայտնի կդառնա դեկտեմբերի 11-ին անցկացվելիք ընտրության օրը, բայց արդեն Նախաձեռնակ մարմնի կողմից նախնական արդյունքների հրապարակումից հետո պարզ է, թե ով հաղթելու ավելի մեծ շանսեր ունի:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակության, բանկոմատից առերևույթ գողության փորձ կատարած և փաստաթղթերի հափշտակություն կատարած անձի ինքնությունը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության, և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվա կապակցությամբ, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի և արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։
Թուրքիայի նախագահական տեղեկատվական վարչությունը, ևս մեկ քայլ է արել դեպի Հայոց ցեղասպանության ժխտում՝ ստեղծելով «1915.gov.tr» անվամբ կայք, որի աշխատանքային լեզուն անգլերենն է: Կայքի նպատակ է հռչակված պայքարել «Հայոց ցեղասպանության պնդումների դեմ»: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Անժելա Էլիբեգովան և Կարեն Վրթանեսյանը` Արցախյան հակամարտության շուրջ վերջին գործընթացների և պատերազմի վերսկսման հավանականության մասին. ՈՒՂԻՂ
«Սանիթեք» ընկերության տնօրինությունն այսօր հայտարարություն էր տարածել, որով մասնավորապես տեղեկացնում էր, որ իր նկատմամբ՝ որպես օտարերկրյա ներդրողի, կիրառվել է օտարում (expropriation):
Ներքաղաքական օրակարգ. Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքը, Արցախի անվտանգությունը. ՈՒՂԻՂ
Դեկտեմբերի 6-ին ոստիկանությունում հաղորդում էր ստացվել, որ երեք հոգի խաբեությամբ ներկայանալով որպես ընտանիքի ծանոթներ` ապօրինի մուտք են գործել Մայակովսկի գյուղի տներից մեկն ու զենքերի սպառնալիքով տանտիրուհուց հափշտակել ոսկյա իրեր, փող և թանկարժեք ժամացույց՝ պատճառելով մոտ 2.000.000 դրամի վնաս:
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Ճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգի ներդրման օրինագիծը: «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը մշակել էր ՀՀ կառավարությունը:
Այսօր նշվող՝ Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվա կապակցությամբ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի, արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Եթե նախարարի տեղակալին ձերբակալում են առերևույթ կաշառքի և կոռուպցիայի մեղադրանքով, ապա նախարարը պետք է ներկայացնի հրաժարական առնվազն երկու պատճառով.
Փարիզում Դոնբասի շուրջ «նորմանդական քառյակի» (Ռուսաստան, Գերմանիա, Ֆրանսիա, Ուկրաինա) բանակցությունները, ինչպես սպասվում է, կտեւեն 2 ժամ 45 րոպե, ՌԴ-ի եւ Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը նախատեսված է գագաթնաժողովից հետո:
«Հասկացանք, թագաժառանգը չի, թագավորի մեծ տղան էլ չէ, ասենք, թե թագավորի ընտանիքից է, եկե՞լ են բիզնես ծրագրով, եկել են՝ հիմնական խնդիրը սա է, ես մտածելու բան չունեմ: Դուք տեսաք, որ քաղաքապետի հետ հանդիպելուց հետո նրանք ասացին, որ հասկացել են՝ անցանկալի հյուրեր էին»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով Աբու Դաբիի թագաժառանգի Հայաստան ժամանելու և ներդրումներ անելու հետ կապված պատմությանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիան կազմակերպության կողմից անցկացվող «Կոռուպցիայի դեմ պայքարը հանուն կայուն զարգացման նպատակների փորձագիտական համաժողով»-ում անդրադարձել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի շուրջ դիտարկումներին:
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերությունը տեղեկացնում է, որ 2019 թվականի դեկտեմբերի 10-ին` ժամը 01:00-ից 07:00-ն ընկած ժամանակահատվածում թվային հեռուստատեսային հեռարձակման ցանցում նախատեսված են պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ:
Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Զգում եմ, որ այսօր նոր փոթորիկ է լինելու. «Առաջին տիկինների ծնկների» միջազգային պրոտոկոլն ենք «ուսումնասիրելու»։
Հարավաֆրիկյան Հանրապետության (ՀԱՀ) ներկայացուցիչ Զոզիբինի Տունցին դարձել է «Միսս աշխարհ» միջազգային մրցույթի 2019 թվականի հաղթողը:
Դեկտեմբերի 9-ին, ժամը 09:21-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մազմանյան փողոցում տեղի է ունեցել փլուզում:
79 տարեկան հասակում դեկտեմբերի 8-ին մահացել է ամերիկացի ռեժիսոր եւ դերասան Ռենե Օբերժոնուան, որը նկարահանվել է «Քինգ-Քոնգ» ֆիլմում եւ «Աստղային ուղի» հեռուստասերիալում։
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց անպարտաճանաչ պարտատերերի անունները հրապարակելու Կենտրոնական բանկի իրավասությունն ուժը կորցրած ճանաչելու մասին օրենքի նախագիծը:
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի մշակած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է օդի տուրքից ազատել նոր ուղղություններով չվերթով մեկնող անձանց: ԱԺ նիստում նախագիծն ընդունվեց 90 կողմ, 2 դեմ և 1 ձեռնպահ ձայներով:
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով, մասնավորապես, առաջարկվում է կարգապահական իրավախախտում հայտնաբերելու դեպքում կարգապահական տույժի կիրառման առավելագույն ժամկետը երկարացնել:
Նոր Զելանդիայի Ուայթ Այլենդ կղզում սկսվել է հրաբխի ժայթքումը, կղզի, որը գտնվում է Փլենթիի ծովածոցում՝ Օքլենդից 270 կիլոմետր հարավ ընկած շրջանում:
Երևանում մեկնարկել է Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա առթիվ կազմակերպված համաժողովը, որին ներկա է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ներկա են նաև ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը, ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը և այլք:
«Սանիթեք» ընկերությունը ուշիուշով հետևում է Երևանի քաղաքապետարանում և քաղաքապետի շուրջ տեղի ունեցող ներքաղաքական իրադարձություններին ու զարգացումներին: Այն, ինչ տեղի է ունենում ակնհայտորեն նպատակ է հետապնդում «Սանիթեք» ընկերությանը շուկայից դուրս մղելու, ինչը զուգակցվում է ոչ իրավաչափ, կամայական և խտրական գործողություններով, որը հավաստվում է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի ստեղծմամբ ու վերջինիս հետագա գործունեությամբ: Ընկերության […]