Բաժիններ՝

Մեքսիկան իր դեսպանին Արգենտինայից հետ է կանչել խանութից գիրք գողանալու համար

Արգենտինայում Մեքսիկայի դեսպան Օսկար Ռիկարդո Վալերոն հետ կկանչվի հայրենիք Բուենոս Այրեսում խանութից գրքի գողության մեղադրանքի պատճառով: Այդ որոշման մասին դեկտեմբերի 8-ի երեկոյան Twitter-ում հայտնել է լատինամերիկյան երկրի արտգործնախարարության ղեկավար Մարսելո Էբրարդը։

«Ես էթիկայի կոմիետեին խնդրեցի ուսումնասիրել Արգենտինայում դեսպանի հետ կապված դեպքը, որին մեղադրում են հռչակավոր խանութից գրքեր գողանալու մեջ,- գրել է Մեքսիկայի նախարարը:- Առայժմ ես նրան ցուցում եմ տվել վերադառնալ տուն»: «Ատենեո» գրախանութում տեղակայված տեսահսկման խցիկն արձանագրել է, թե ինչպես է 76-ամյա դիվանագետը փորձել գողանալ Ջակոմո Կազանովայի կենսագրությունը՝ այն թաքցնելով թերթի մեջ: Ելքում պահակները բռնել են նրան, ինչից հետո նրան տարել են ոստիկանության բաժանմունք, ավելի ուշ այնտեղից բաց են թողել՝ պարզելով նրա ինքնությունը:

Գրքի արժեքը, որը նա փորձել է խանութից դուրս տանել, կազմում է 750 արգենտինական պեսո (12 դոլարից փոքր-ինչ ավելի):
«Ատենեո» խանութը, որը գտնվում է այն շենքում, որտեղ անցյալ դարի առաջին կեսին թատրոն է եղել, համարվում է Արգենտինայի մայրաքաղաքի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս