
Հեռավոր Արևելքում մեկ օրում ավելի քան 212.500 հեկտար անտառ է այրվել

Մեկ օրում ավելի քան 212.500 հեկտար անտառ 1 այրվել Հեռավոր Արեւելքում, մարվել է 18 հրդեհ: Այս մասին հայտնել է ՌԴ Հեռավորարեւելյան դաշնային օկրուգի (ՀԴՕ) անտառային տնտեսության դեպարտամենտի մամուլի ծառայությունը:
«Օգոստոսի 23-ի (Մոսկվայի ժամանակով 01:00) դրությամբ կրակը մեկ օրում անցել է 212.520 հեկտար տարածություն:
Այդ ժամի դրությամբ ՀԴՕ-ում մնում է 91 անտառային հրդեհ»,- ասված է հաղորդագրության մեջ: Ընդամենը ՀԴՕ-ում (նախորդ օրերի հաշվառմամբ) գրանցվել է բռնկման 109 օջախ՝ Սախայի Հանրապետությունում (Յակուտիա)՝ 65, Անդրբայկալյան երկրամասում՝ 27, Բուրյաթիայի Հանրապետությունում՝ 7, Չուկոտկայի ինքնավար օկրուգում՝ 4, Կամչատկայի երկրամասում՝ 3, Մագադանի մարզում՝ 2, Ամուրի մարզում՝ 1, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: