Եթե պարզվի, որ անվտանգ է հանքի շահագործումը, կրկին դեմ կլինե՞ք. Նիկոլ Փաշինյանը՝ Ջերմուկի բնակչին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Նիկոլ Փաշինյանն ու Սուրեն Պապիկյանը մեկնել են Ջերմուկ, որտեղ նախատեսում են հանդիպել բնակիչների հետ և լսել նրանց կարծիքը Ամուլսարի շահագործման վերաբերյալ:
Նիկոլ Փաշինյանն այցելեց բնակիչներից մեկի բնակարան: Նա՝ դիմելով տանտիրուհուն, հարցրեց, թե ինչպես են վերաբերում Ամուլսարի գործունեությանը: Տիկինը պատասխանեց, որ դեմ են:
Նիկոլ Փաշինյանի հաջորդ հարցին՝ իսկ եթե պարզվի, որ անվտանգ է հանքի շահագործումը, տիկինը կրկին պնդեց իր տեսակետը՝ ասելով, թե՝ «կուրորտային քաղաքում չպետք է հանք լինի»:
Այնտեղից դուրս գալուց Նիկոլ Փաշինյանին դիմավորեցին մի խումբ մարդիկ: Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ինքը եկել է շրջելու և մարդկանց հետ զրուցելու, սակայն նրան պատասխանեցին, որ այս պահին թվով 1500 մարդ հավաքվել է Ջերմուկի կենտրոնում, ու տներում միայն մեծահասակներ են:
Ջերմուկի կենտրոնում հավաքված քաղաքացիները որոշում կայացրին երթով շարժվել դեպի Ջերմուկի քաղաքապետարան:
Այցելել ենք Ջերմուկ
Gepostet von Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան am Donnerstag, 22. August 2019
Նա հավաքված կանացից մեկի առաջարկությամբ այցելեց նրա բնակարան:
Մանրամասները՝ տեսանյութում
Շրջում եմ Ջերմուկում:
Gepostet von Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան am Freitag, 23. August 2019